«Վարդգես Գասպարին ա բողոք գրել վրաս, ենթադրում եմ՝ կախաղան կհանեն». Գեղամ Մանուկյան (վիդեո)

«Վարդգես Գասպարին ա բողոք գրել վրաս, ենթադրում եմ՝ կախաղան կհանեն». Գեղամ Մանուկյան (վիդեո)

Հանձնաժողովի նիստ14:37 | նոյեմբերի 11, 2026«Վարդգես Գասպարին ա բողոք գրել վրաս, ենթադրում եմ՝ կախաղան կհանեն». Գեղամ Մանուկյան (վիդեո)
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

«Վարդգես Գասպարին ա բողոք գրել վրաս, ենթադրում եմ՝ կախաղան կհանեն». Գեղամ Մանուկյան (վիդեո)<!—>

]—>

ԱԺ էթիկայի հանձնաժողովն այսօր՝ նոյեմբերի 11–ին նիստ հրավիրել, ընթանում։ Մեր տեղեկություններով՝ նիսորտեղ քննարկվել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին վերաբերող հարցը։

Նրա դեմ բողոք է ներկայացրել ակտիվիստ Վարդգես Գասպարին։

Նիստից հետո Գեղամ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում ժպտալով ասաց. «Ես հիմա ամբաստանյալ եմ, ինչպես բոլոր քաղաքական դատավարություններում է, պաշտպաններին և մեղադրվողներին արգելվում է գաղտնիքները հրապարակել։ Վարդգես Գասպարին է բողոք գրել վրես։ Ենթադրում եմ՝ կախաղան է ինձ սպասվում։ Որոշում դեռ չեն կայացրել, չգիտեմ՝ ինչ է պահանջում, ինձ համար շատ քիչ կարևոր բան է»։

Հարցին՝ ինքն իրեն մեղավոր համարո՞ւմ է, ընդդիմադիր պատգամավորը արձագանքեց. «Եթե մի 2 հատ էլ հարց տաք, կհասնենք «Մենք ենք, մեր սարերի» դատավճռին և ծանր կլինի ինձ համար»։

Վարդգես Գասպարին չցանկացավ պատասխանել լրագրողներին հարցերին։

Հիշեցնենք, որ դատական նիստերից մեկի ժամանակ, երբ Քոչարյանի խափանման միջոցի հարցն էր քննվում, վիճաբանություն էր տեղի ունեցել Գասպարիի և Գեղամ Մանուկյանի միջև։

Իրադարձություն

Հանձնաժողովի նիստ

Թեմա

Քաղաքականություն

Աղբյուրը՝ NEWS.am