Իրանը պատասխան հարվածներ կհասցնի ԱՄՆ-ի նոր հարձակման դեպքում․ Ռեզայի

Իրան14:57 | նոյեմբերի 11, 2026Իրանը պատասխան հարվածներ կհասցնի ԱՄՆ-ի նոր հարձակման դեպքում․ Ռեզայի
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
ԱՄՆ-ի նոր հարձակման դեպքում Իրանը պատասխան հարվածներ կհասցնի ամերիկյան հեռավոր ռազմակայաններին։ Այս մասին Al Mayadeen հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային։
«Ամերիկյան ցանկացած նոր հարձակման դեպքում պատասխան հարվածներ կհասցվեն, այդ թվում՝ ԱՄՆ-ի հեռավոր ռազմակայաններին», — Ռեզայիի խոսքերն է մեջբերում հեռուստաալիքը։
Փետրվարի վերջին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական հարվածների մեկնարկից հետո Թեհրանը պատասխան հարվածներ է հասցրել Պարսից ծոցի արաբական երկրներում և Մերձավոր Արևելքի այլ պետություններում տեղակայված ամերիկյան ռազմակայաններին։
Հասանելի է
Տեղադրություն
Թեմա
Անձ
Աղբյուրը՝ NEWS.am
