Կասեցվել է Լոռու Նոր Խաչակապի միջնակարգ դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունը

Սննդի անվտանգություն13:59 | նոյեմբերի 11, 2026Կասեցվել է Լոռու Նոր Խաչակապի միջնակարգ դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունը
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը որոշում է ստորագրել «ՀՀ Լոռու մարզի Նոր Խաչակապի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցնելու վերաբերյալ (Լոռու մարզ, Սպիտակ համայնք, գ․ Նոր Խաչակապ, 1-ին փ, 21 դպրոց):
Կասեցման հիմքը սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներն են: Այսպես՝
— hանրային սննդի կառույցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, պահվել են ոչ նորոգ վիճակում, առկա են եղել բորբոսի նշաններ, ինչը հնարավորություն չի տալիս իրականացնել պատշաճ մաքրում և ախտահանում,
— դեպի դուրս բացվող պատուհանը չունի հեշտությամբ բացվող և մաքրվող միջատապաշտպան ցանց։
Դպրոցի տնօրինությանը հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված պահանջներին:
Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:
Թեմա
Կազմակերպություն
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
