Երևանում Իրանի մշակույթի նախարարի հետ քննարկվել են Հայաստան-Իրան մշակութային կապերի ամրապնդման հարցերը

Երևանում Իրանի մշակույթի նախարարի հետ քննարկվել են Հայաստան-Իրան մշակութային կապերի ամրապնդման հարցերը

Ալֆրեդ Քոչարյան10:38 | նոյեմբերի 11, 2026Երևանում Իրանի մշակույթի նախարարի հետ քննարկվել են Հայաստան-Իրան մշակութային կապերի ամրապնդման հարցերը
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Երևանում Իրանի մշակույթի նախարարի հետ քննարկվել են Հայաստան-Իրան մշակութային կապերի ամրապնդման հարցերը<!—>

]—>

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարի մշակութային հարցերով տեղակալ Մոհսեն Ջավադիի հետ: Նա Հայաստանում է գտնվում Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան այցի շրջանակում։

ԿԳՄՍՆ–ից NEWS.am–ին հայտնում են, որ ողջունելով գործընկերոջը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը բարձր է գնահատել Հայաստան-Իրան մշակութային դարավոր կապերը և կարևորել տարբեր ոլորտներում դրանք խորացնելու հնարավորությունները:

Նա ընդգծել է արդեն իսկ գոյություն ունեցող հաջող համագործակցությունը՝ կարևորելով ոչ նյութական մշակութային ժառանգության և ժամանակակից արվեստի տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը:

Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարի մշակութային հարցերով տեղակալ Մոհսեն Ջավադին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ շեշտելով համագործակցության նոր ծրագրերի իրականացման ներուժը: Նա, մասնավորապես, նախանշել է Իրանում հայկական մշակութային շաբաթներ անցկացնելու հեռանկարները՝ հայկական գրականությունը, կինոն և երաժշտությունը Իրանի հանրությանը ճանաչելի դարձնելու նպատակով:

Կողմերն անդրադարձել են Երևանի և Թեհրանի գրքի միջազգային փառատոներում փոխադարձ ներկայությանը, որը հատկապես կարևոր է հայ և իրանցի երիտասարդ գրողներին հանրահռչակելու տեսանկյունից: Այս համատեքստում քննարկվել է նաև մերօրյա հեղինակների գրականության թարգմանության հնարավորությունը։ Իրանցի գործընկերները տեղեկացրել են, որ օրերս Երևանի Կապույտ մզկիթի նիստերի դահլիճը անվանվել է հայ մեծանուն գրող Եղիշե Չարենցի անունով:

Հանդիպմանը քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Անձ

Ալֆրեդ Քոչարյան

Պատմություն

Հայ-իրանական հարաբերություններ

Թեմա

Մշակույթ

Տեղադրություն

ԻրանԵրևան

Աղբյուրը՝ NEWS.am