«Հրապարակ»․ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել

Հանցագործություն08:14 | նոյեմբերի 11, 2026«Հրապարակ»․ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
«Հրապարակ» թերթը գրում է. ««Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել, բայց ոչ թե Արսեն Գեւորգյանի մահվան առիթով, այլ կալանավորներից մեկի՝ հեռախոս գործածելու:
Մեր տեղեկություններով՝ մեղադրանք է առաջադրվել բանտի 6 աշխատակցի` Ալբերտ Հարությունյանը, Էդգար Ղազարյանը, Ռուբեն Ասատրյանը, Նարեկ Բալդրյանը, Կարապետ Պողոսյանը, Ռազմիկ Գասպարյանը մեղադրվում են ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար։
Ըստ մեղադրանքի՝ նրանք լիարժեք չեն վերահսկել խցերը, չեն խուզարկել, ինչի հետեւանքով կալանավոր Հովհաննես Սաֆարյանը երկար ժամանակ բջջային հեռախոս է օգտագործել եւ դրա միջոցով ձեռք բերել ու տարածել անչափահասների վերաբերյալ պոռնկագրական նյութեր։ Սաֆարյանը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման, գործի վերաբերյալ ինֆորմացիան «Դատալեքս»-ում փակ է։
Ըստ մեղադրանքի՝ ՔԿՀ աշխատողների անփութության հետեւանքով կալանավորը շարունակել է ծանր հանցագործություն կատարել նաեւ բերդում գտնվելու ժամանակ։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Թեմա
ՀանցագործությունԲանտերԱնչափահասների սեռական բռնությունՄամուլի տեսություն
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
