Տաջիկստանի և Ղազախստանի նախագահները մեկնել են Մոսկվա՝ մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին

Տաջիկստանի և Ղազախստանի նախագահները մեկնել են Մոսկվա՝ մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին

ՀԱՊԿ20:51 | նոյեմբերի 10, 2026Տաջիկստանի և Ղազախստանի նախագահները մեկնել են Մոսկվա՝ մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Տաջիկստանի և Ղազախստանի նախագահները մեկնել են Մոսկվա՝ մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին<!—>

]—>

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը մեկնել են Մոսկվա՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, հայտնում է «Коммерсантъ»-ը՝ հղում անելով երկու պետությունների ղեկավարների մամուլի ծառայություններին։

Ըստ հրապարակված տեղեկությունների՝ Մոսկվայի օդանավակայանում Ռահմոնին և Տոկաևին դիմավորել են Ռուսաստանի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչները։

ՀԱՊԿ գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերի 11-ին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ։ Նիստի արդյունքներով նախատեսվում է ստորագրել շուրջ 20 փաստաթուղթ, դրանց թվում՝ ամփոփիչ հռչակագիրը, կազմակերպության՝ մինչև 2030 թվականի հակաահաբեկչական ռազմավարությունը և մասնակից երկրների միջև համագործակցության ամրապնդման վերաբերյալ համաձայնագրեր։

Ինչպես ավելի վաղ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն նաև ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը։

Հասանելի է

русский

Պատմություն

ՀԱՊԿ

Տեղադրություն

ՀայաստանՄոսկվաՏաջիկստան

Թեմա

Քաղաքականություն

Աղբյուրը՝ NEWS.am