Զելենսկին մանրամասներ է հայտնել Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների մասին

Զելենսկին մանրամասներ է հայտնել Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների մասին

Քաղաքականություն20:04 | նոյեմբերի 10, 2026Զելենսկին մանրամասներ է հայտնել Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների մասին
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Զելենսկին մանրամասներ է հայտնել Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների մասին<!—>

]—>

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կառուցողական և բովանդակալից է անվանել Աբու Դաբիում Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները։

Ըստ նրա՝ կողմերը քննարկել են մարդասիրական հարցեր, ռազմագերիների ազատ արձակումը, Ուկրաինայի անվտանգության երաշխիքները և լարվածության թուլացմանն ուղղված միջոցառումները։ Դրա մասին Զելենսկին հայտնել է հանդիպումների առաջին օրվա վերաբերյալ ուկրաինական բանակցային խմբի զեկույցի արդյունքներով։

«Եռակողմ հանդիպումը կառուցողական էր և բավականին բովանդակալից։ Մենք ժամանակ ունեցանք քննարկելու մարդասիրական քայլերի անհրաժեշտությունն ու դրանց հնարավոր պարամետրերը։ Առաջնահերթությունը ռազմագերիների ազատ արձակումն է»,- X սոցիալական ցանցում գրել է Զելենսկին։

Նա նշել է, որ բանակցությունների մասնակիցները մանրամասն քննարկել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքների բովանդակությունը և դրանց երկարաժամկետ գործունեության հիմքերը։ Կիևը պնդում է գործուն մեխանիզմների ստեղծման անհրաժեշտությունը, որոնք հնարավորություն կտան կանխել պատերազմի վերսկսումը։ Բացի դրանից, կողմերը քննարկել են լարվածության նվազեցմանն ուղղված միջոցառումների անհրաժեշտությունը։

Զելենսկին հայտնել է, որ ուկրաինական պատվիրակության առջև կոնկրետ խնդիրներ է դրել հետագա երկխոսության համար։ Աշխատանքը կշարունակվի չորեքշաբթի՝ եռակողմ բանակցությունների նոր փուլի շրջանակում, ինչպես նաև առաջիկա օրերին ԱՄՆ նախագահի ներկայացուցիչների և եվրոպացի ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում։

«Գլխավորը խաղաղությունը շոշափելիորեն մոտեցնելն է, և ուկրաինական կողմը զբաղվելու է բացառապես արդյունավետ, որակյալ և ազնիվ աշխատանքով»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը։

Նա նաև շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին՝ բանակցությունները կազմակերպելու, իսկ Արաբական Միացյալ Էմիրություններին՝ հանդիպումների համար հարթակ տրամադրելու համար։

Ըստ Զելենսկու՝ Աբու Դաբիում բանակցությունների առաջին օրը նախ քննարկում է տեղի ունեցել եվրոպացի և ամերիկացի գործընկերների հետ, որից հետո տեղի է ունեցել Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատվիրակությունների եռակողմ հանդիպումը։

Հասանելի է

русский

Թեմա

Քաղաքականություն

Պատմություն

Ռուսաստան-Ուկրաինա պատերազմ

Տեղադրություն

ԱՄԷՈւկրաինա

Անձ

Վլադիմիր Զելենսկի

Աղբյուրը՝ NEWS.am