Ռուբիոն Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունները «շատ արդյունավետ» է որակել

Աբու Դաբի18:30 | նոյեմբերի 10, 2026Ռուբիոն Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունները «շատ արդյունավետ» է որակել
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Աբու Դաբիում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունները «շատ արդյունավետ» է որակել՝ միաժամանակ նշելով, որ հակամարտության կարգավորման համար դեռ մեծ աշխատանք է պետք կատարել, հայտնում են ռուսական և ուկրաինական լրատվամիջոցները։
Ըստ նրա՝ Վաշինգտոնը հետագայում ակնկալում է ընդլայնել բանակցային ձևաչափը՝ դրանում ընդգրկելով եվրոպացի գործընկերներին։
«Ես հենց նոր՝ մի քանի րոպե առաջ, տեղեկություն ստացա… Կարծես Աբու Դաբիում բանակցությունները շատ արդյունավետ են անցել։ Իհարկե, այս ուղղությամբ դեռ շատ աշխատանք կա անելու։ Սա այն հարցը չէ, որը կլուծվի առաջիկա 24 ժամվա ընթացքում»,- ասել է Ռուբիոն Փարիզում G7-ի արտգործնախարարների հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։
Պետքարտուղարն ընդգծել է, որ կարևոր է համարում եվրոպական երկրների մասնակցությունը գործընթացին։ Ըստ նրա՝ ԵՄ հինգ պետությունների ներկայացուցիչներ Աբու Դաբիում են և համագործակցում են ամերիկացի բանակցողներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։ Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը կցանկանար ժամանակի ընթացքում ընդլայնել եռակողմ ձևաչափը, որպեսզի եվրոպացի գործընկերներն անմիջականորեն ներկայացված լինեն բանակցությունների սեղանի շուրջ։
«Կարծում ենք՝ ի վերջո եռակողմ ձևաչափում պետք է ընդգրկվեն նաև մեր եվրոպացի գործընկերները, քանի որ երկարաժամկետ հեռանկարում նրանք այս խնդրի լուծման մաս են կազմում»,- նշել է նա։
Աբու Դաբիում բանակցությունների առաջին օրն ավարտվել է նոյեմբերի 10-ին՝ մոտ չորսուկես ժամ տևած քննարկումներից հետո։ Ակնկալվում է, որ հանդիպումները կշարունակվեն նոյեմբերի 11-ին։ Ռուսական պատվիրակությունը գլխավորում է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, ուկրաինականը՝ Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը։
Բանակցություններն ընթանում են ԱՄՆ-ի միջնորդությամբ և ուղիղ եռակողմ հանդիպումների առաջին փուլն են փետրվարից ի վեր, երբ կողմերը հանդիպել էին Ժնևում։
Ռուբիոն ընդունել է, որ պատերազմի ավարտին հասնելը հեշտ չի լինի, սակայն հայտարարել է, որ Վաշինգտոնը կշարունակի կարգավորման դիվանագիտական ուղիներ փնտրել։
Հասանելի է
Տեղադրություն
Թեմա
ԴիվանագիտությունԲանակցություններԽաղաղության բանակցություններ
Անձ
Աղբյուրը՝ NEWS.am
