Գևորգ Պապոյանը մասնակցել է WAIPA համաշխարհային ներդրումային համաժողովի բացման արարողությանը

Գևորգ Պապոյանը մասնակցել է WAIPA համաշխարհային ներդրումային համաժողովի բացման արարողությանը

Համաժողով16:22 | նոյեմբերի 10, 2026Գևորգ Պապոյանը մասնակցել է WAIPA համաշխարհային ներդրումային համաժողովի բացման արարողությանը
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Գևորգ Պապոյանը մասնակցել է WAIPA համաշխարհային ներդրումային համաժողովի բացման արարողությանը<!—>

]—>

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 10-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում մասնակցել է Ներդրումների խթանման գործակալությունների համաշխարհային ասոցիացիայի (WAIPA) 30-րդ համաշխարհային ներդրումային համաժողովի (World Investment Conference 2026) պաշտոնական բացման արարողությանը և դրան հաջորդած միջոցառումներին։

WAIPA-ն միջազգային կառույց է, որը միավորում է աշխարհի ավելի քան 110 երկրի 130-ից ավելի ներդրումների խթանման գործակալություն՝ նպաստելով միջազգային ներդրումային համագործակցությանը և ներդրումների ներգրավմանը։

Համաժողովն այս տարի անցկացվում է «Ներդրումների խթանում՝ հանուն ընդհանուր բարեկեցության. դիմակայուն և կայուն զարգացում» խորագրի ներքո՝ միավորելով տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներին, միջազգային կազմակերպությունների, ներդրումային և գործարար շրջանակների ներկայացուցիչներին։

Եռօրյա համաժողովին ակնկալվում է շուրջ 5000 մասնակցի ներկայություն, նախատեսված է ավելի քան 100 քննարկում և թեմատիկ նիստ։

Իրադարձություն

Համաժողով

Թեմա

Տնտեսություն

Տեղադրություն

Ժնև

Անձ

Գևորգ Պապոյան

Պատմություն

Ներդրումներ

Աղբյուրը՝ NEWS.am