ԱԺ պատվիրակություն կմեկնի Բելգիա՝ Ֆրանկոֆոնիայի ԽՎ համաժողովին մասնակցելու

ԱԺ պատվիրակություն կմեկնի Բելգիա՝ Ֆրանկոֆոնիայի ԽՎ համաժողովին մասնակցելու

Բրյուսել14:56 | նոյեմբերի 10, 2026ԱԺ պատվիրակություն կմեկնի Բելգիա՝ Ֆրանկոֆոնիայի ԽՎ համաժողովին մասնակցելու
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

ԱԺ պատվիրակություն կմեկնի Բելգիա՝ Ֆրանկոֆոնիայի ԽՎ համաժողովին մասնակցելու<!—>

]—>

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ նոյեմբերի 18–20–ին ԱԺ պատվիրակություն կմեկնի Բրյուսել՝ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի (ՖԽՎ) Եվրոպայի տարածաշրջանի համաժողովին մասնակցելու համար։

Պատվիրակությունը կգլխավորի ՖԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ պատգամավոր Արման Եղոյանը, Բրյուսել կմեկնեն նաև ՖԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամներ՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանը, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հարություն Հարությունյանը, ինչպես նաև պատվիրակության քարտուղար, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Էդուարդ Բադոյանը։

Տեղադրություն

Բրյուսել

Իրադարձություն

Համաժողով

Թեմա

ԴիվանագիտությունՔաղաքականություն

Կազմակերպություն

Ազգային ժողով

Աղբյուրը՝ NEWS.am