Արուսյակ Ջուլհակյանը 3 օրով մեկնում է Ստրասբուրգ, այնտեղից 3 օրով Բրյուսել, ապա 5 օրով՝ Վարշավա

Քաղաքականություն14:05 | նոյեմբերի 10, 2026Արուսյակ Ջուլհակյանը 3 օրով մեկնում է Ստրասբուրգ, այնտեղից 3 օրով Բրյուսել, ապա 5 օրով՝ Վարշավա
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ, ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամ, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանը 3 օրով (նոյեմբերի 16-18) կմեկնի Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն)։
Այնտեղ նա կմասնակցի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (GRECO) 104-րդ լիագումար նիստի աշխատանքներին։
Դրանից հետո նոյեմբերի 18–21–ին Ջուլհակյանը կմեկնի Բրյուսել՝ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի (ՖԽՎ) Եվրոպայի տարածաշրջանի համաժողովին մասնակցելու համար։
Իսկ այդտեղից էլ Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի 5 օրով (նոյեմբերի 21–25–ին) կմեկնի Վարշավա (Լեհաստանի Հանրապետություն)։
Նա Վարշավայում կմասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) «Նոր ժողովրդավարական պայմանագիր» հատուկ հանձնաժողովի հերթական նիստին։
Թեմա
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
