Փաշինյանը Զարեհ Սինանյանին 3 օրով գործուղել է Թուրքիա

Սփյուռք13:38 | նոյեմբերի 10, 2026Փաշինյանը Զարեհ Սինանյանին 3 օրով գործուղել է Թուրքիա
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
ՎարչապետՆիկոլ Փաշինյանի որոշմամբ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանը 3 օրով գործուղվել է Թուրքիա (Ստամփուլ)։
Նրա հետ մեկնել են նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձների ինտեգրման վարչության պետ Հովհաննես Ալեքսանյանը և ինտեգրման բաժնի պետ Նարինե Կյուրեղյանը։
Սինանյանն այնտեղ հանդիպումներ կունենա հայ համայնքների ներկայացուցիչների, կրթական և մշակութային կենտրոնների, հայկական կազմակերպությունների, ինչպես նաև հայազգի տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ՝ առկա կապերն ամրապնդելու և հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները քննարկելու նպատակով։
Տեղադրություն
Թեմա
Անձ
Աղբյուրը՝ NEWS.am
