Կալիֆոռնիայում նռան հյութի գործարանում տեղի ունեցած քիմիական արտահոսքից տասնյակ մարդիկ են տուժել

Կալիֆոռնիա12:37 | նոյեմբերի 10, 2026Կալիֆոռնիայում նռան հյութի գործարանում տեղի ունեցած քիմիական արտահոսքից տասնյակ մարդիկ են տուժել
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Կալիֆոռնիայում նռան հյութ արտադրող ամերիկյան POM Wonderful ընկերության գործարանում քիմիական նյութի արտահոսքի հետևանքով 58 մարդ բժշկական օգնության կարիք է ունեցել, նրանցից 11-ը հոսպիտալացվել են։ Այս մասին հայտնել է ABC հեռուստաալիքի տեղական ստորաբաժանումը՝ վկայակոչելով Ֆրեզնոյի շրջանի հրշեջ ծառայությանը։
Միջադեպի պատճառով տարհանվել է մոտ 150 աշխատակից։ Արտահոսքի գոտում գտնված աշխատակիցները գանգատվել են շնչառության դժվարացումից և գլխապտույտից։
Ընկերությունից պարզաբանել են, որ գործարանում արտահոսել է մոտ մեկ գալոն (շուրջ 3,8 լիտր) BioSide մաքրող լուծույթ, որը պարունակում է 15% պերքացախաթթու։ Լուծույթն արտահոսել է խողովակաշարի փոքր անցքից։ POM Wonderful-ում ենթադրել են, որ վնասման պատճառը սարքավորումների մաշվածությունն է, սակայն դա վերջնականապես չի հաստատվել։
Հրշեջ ծառայությունից հայտնել են, որ աշխատակիցները ենթարկվել են լուծույթի գոլորշիների ազդեցությանը։ Քիմիական նյութերը չեն հայտնվել կոյուղում կամ ջրային ավազաններում։ Ձեռնարկության տարածքից դուրս բնակչության համար վտանգ չի առաջացել։
Գործարանի աշխատանքը վերսկսվել է մի քանի ժամ անց։
Հասանելի է
Տեղադրություն
Թեմա
Քիմիական ՎտանգԱռողջապահությունՊատահարներ
Աղբյուրը՝ NEWS.am
