ԱՄՆ-ն ինքնաթիռներ է տարհանել Մեծ Բրիտանիայի ևս մեկ ավիաբազայից․ WSJ

Ավիացիա12:52 | նոյեմբերի 10, 2026ԱՄՆ-ն ինքնաթիռներ է տարհանել Մեծ Բրիտանիայի ևս մեկ ավիաբազայից․ WSJ
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Իրանի կողմից առաջացած սպառնալիքի ֆոնին ամերիկացի զինվորականները Մեծ Բրիտանիայում գտնվող Թագավորական ռազմաօդային ուժերի Միլդենհոլ ավիաբազայից ինքնաթիռները տեղափոխել են այլ վայրեր։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով՝ Միլդենհոլ ավիաբազայում տեղակայված ամերիկյան երկու լիցքավորող ինքնաթիռ առավոտյան ուղարկվել է Գերմանիա։ Ավելի ուշ նույն ավիաբազայից ևս մի քանի լիցքավորող ինքնաթիռ է տեղափոխվել Գերմանիա և այլ վայրեր։
Ամերիկացի պաշտոնյաները դեռևս քննարկում են Միլդենհոլ ավիաբազային սպառնացող վտանգի հստակ բնույթը։
Որոշումն ընդունվել է Թագավորական ռազմաօդային ուժերի Ֆերֆորդ ավիաբազայում Իրանի հետ կապված ենթադրյալ միջադեպից մի քանի շաբաթ անց։ Այդ միջադեպից հետո ամերիկյան ռմբակոծիչները դուրս էին բերվել այնտեղից։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
ԱվիացիաՊաշտպանությունԱնվտանգություն
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
