Ադրբեջանը նախատեսում է մինչև 2060 թվականը հրաժարվել շենքերում գազի օգտագործումից

Ադրբեջան23:31 | նոյեմբերի 9, 2026Ադրբեջանը նախատեսում է մինչև 2060 թվականը հրաժարվել շենքերում գազի օգտագործումից
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Ադրբեջանը նախատեսում է մինչև 2060 թվականը հրաժարվել շենքերում գազի օգտագործումից, հայտնել են տեղական լրատվամիջոցները։
Ինչպես նշվում է Ադրբեջանի ցածրածխածնային զարգացման երկարաժամկետ ռազմավարության մեջ, մինչև 2060 թվականը երկրի բոլոր շենքերում ջերմային պոմպերի և էլեկտրական խոհանոցային սալօջախների մասնաբաժինը պետք է կազմի 100%։
Բացի այդ, նախատեսվում է ջերմամեկուսացնել բոլոր շենքերը, համատարած ներդնել կրկնակի ապակեփաթեթներ, ամբողջությամբ անցնել LED լուսավորության և օգտագործել էներգաարդյունավետության բարձր դասերի կենցաղային տեխնիկա։
Հասանելի է
Տեղադրություն
Թեմա
Կլիմայի փոփոխությունԷներգաարդյունավետությունՇրջակա միջավայրԳազ
Աղբյուրը՝ NEWS.am
