Կասեցվել է Լոռու Արջուտ միջնակարգ դպրոցի խոհանոցի գործունեությունը

Կրթություն15:23 | նոյեմբերի 9, 2026Կասեցվել է Լոռու Արջուտ միջնակարգ դպրոցի խոհանոցի գործունեությունը
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել «ՀՀ Լոռու մարզի Արջուտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի խոհանոցում և հայտնաբերել սանիտարահիգիենիկ սահմանված նորմերի խախտումներ (Լոռու մարզ, Փամբակ համայնք, գյուղ Արջուտ):Մասնավորապես՝
-
սննդի կառույցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, պահվել են ոչ նորոգ վիճակում, ինչը հնարավորություն չի տալիս իրականացնել պատշաճ մաքրում և ախտահանում,
-
չի եղել սանհանգույց և անձնակազմի համար հանդերձարան:
Դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:
Թեմա
ԿրթությունՍննդի անվտանգություն
Կազմակերպություն
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
