Էրդողանը Թրամփին հայտնել է ԱՄՆ-ի և Իրանի միջև միջնորդելու պատրաստակամության մասին

Դիվանագիտություն15:17 | նոյեմբերի 9, 2026Էրդողանը Թրամփին հայտնել է ԱՄՆ-ի և Իրանի միջև միջնորդելու պատրաստակամության մասին
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հայտնել է Վաշինգտոնի և Թեհրանի միջև Անկարայի միջնորդության հնարավորության մասին՝ Իրանի շուրջ նոր սրացման սպառնալիքի ֆոնին։
«Ես այս հարցերը քննարկել եմ ԱՄՆ նախագահ պարոն Թրամփի հետ և ներկայացրել մեր մտահոգությունները։ Մենք հայտնել ենք, որ պատրաստ ենք միջնորդի դեր ստանձնել՝ խաղաղության և դիվանագիտության ճանապարհ բացելու համար», — ասել է Էրդողանը լրագրողներին՝ Ադրբեջանից վերադառնալիս ինքնաթիռում։
Թուրքիայի ղեկավարը շեշտել է, որ Անկարան չի ցանկանում Իրանի դեմ հարձակումների նոր ալիք և տարածաշրջանի հետագա ապակայունացում։ Նրա խոսքով՝ Թուրքիան կողմ է խնդիրները երկխոսության և դիվանագիտության միջոցով լուծելուն և գործադրում է բոլոր հնարավոր ջանքերը՝ սրացումը կանխելու համար։
Էրդողանը հայտնել է, որ Թրամփին ներկայացրել է իրավիճակի բացասական զարգացումների առնչությամբ թուրքական կողմի մտահոգությունները։
Նա հույս է հայտնել, որ կողմերը ողջախոհություն կդրսևորեն, և տարածաշրջանին կհաջողվի խուսափել հետագա սրացումից։ Նախագահի խոսքով՝ նոր բախումները տարածաշրջանին լրացուցիչ կորուստներ կբերեն, ընդ որում՝ հակամարտության հետևանքները կազդեն ոչ միայն առճակատման անմիջական մասնակիցների վրա։
Էրդողանը նշել է, որ հնարավոր պատերազմի հետևանքները կարող են տարածվել ընդարձակ տարածքի վրա՝ Թուրքիայից և Պարսից ծոցի երկրներից մինչև Իրաք, Սիրիա, Եվրոպա և Ասիա։
Հասանելի է
Թեմա
ԴիվանագիտությունՔաղաքականություն
Անձ
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
