ՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվել

ՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվել

Գյուղատնտեսություն13:51 | նոյեմբերի 9, 2026ՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվել
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

ՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվել<!—>

]—>

Ադրբեջանից ներկրված նռան խոշոր խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվել Կաբարդինո-Բալկարիայում գործող Ագրոարդյունաբերական համալիրի արտադրանքի անվտանգության և որակի գնահատման կենտրոնի տարածաշրջանային վարչության կողմից։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից։

«Ագրոարդյունաբերական համալիրի արտադրանքի անվտանգության և որակի գնահատման դաշնային կենտրոն» դաշնային պետական բյուջետային հիմնարկը («ԱԱՀ ԱՈԳԿ») Ռոսսելխոզնադզորին ենթակա հաստատություն է։ Հիմնարկի կազմում ՌԴ-ում գործում են 18 մասնաճյուղ, 23 փորձարկման լաբորատորիա և 19 տեսչական մարմին։

«Կաբարդինո-Բալկարիայում ԱԱՀ ԱՈԳԿ-ի մասնաճյուղի մասնագետները 18,8 հազար տոննա ընդհանուր ծավալով խմբաքանակից նմուշառված թարմ նռների միջատաբանական հետազոտությունների ընթացքում հայտնաբերել են կարանտինային վնասակար օրգանիզմ՝ արևելյան պտղակեր։ Արտադրանքը ներկրվել է Ադրբեջանից», — պարզաբանել են ԱԱՀ ԱՈԳԿ-ում։

Նշվում է, որ հայտնաբերված խախտումների մասին տեղեկատվությունն ուղարկվել է Ռոսսելխոզնադզոր։ Վնասատուն խիստ կարանտինի օբյեկտ է։

«Պտղակերը զգալի վնաս է հասցնում բազմաթիվ պտղատու ծառերի, այդ թվում՝ ծիրանենուն, խնձորենուն, կեռասենուն, սալորենուն և դեղձենուն՝ վնասելով ինչպես երիտասարդ ընձյուղները, այնպես էլ հասուն պտուղները։ Կենսաշրջանի բոլոր փուլերում տարածվելու ունակությունը հատկապես դժվարացնում է դրա դեմ պայքարը։ Ուժեղ վարակվածության պայմաններում այս վնասատուն կարող է ոչնչացնել ամբողջ բերքը. կորուստները կարող են հասնել 100%-ի», — հավելել են ԱԱՀ ԱՈԳԿ-ում։

Հասանելի է

русский

Թեմա

ԳյուղատնտեսությունԲուսասանիտարական

Տեղադրություն

ԱդրբեջանՌուսաստան

Աղբյուրը՝ NEWS.am