ՔՊ-ի վրայից պատերшզմի հոտ է գալիս, իրենց հետ բերեցին պատերшզմի քամիները, եռապատկեցին Եռաբլուրը. Նարեկ Կարապետյան

Նարեկ Կարապետյան13:52 | նոյեմբերի 9, 2026ՔՊ-ի վրայից պատերшզմի հոտ է գալիս, իրենց հետ բերեցին պատերшզմի քամիները, եռապատկեցին Եռաբլուրը. Նարեկ Կարապետյան
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
ՔՊ-ի վրայից պատերшզմի հոտ է գալիս, իրենց հետ բերեցին պատերшզմի քամիները, եռապատկեցին Եռաբլուրը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 9–ին, «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
«Ո՞վ է եռապատկել եռաբլուրը. եռապատերազմի կուսակցությունը։ Ո՞վ է մեզ բերել երեք պատերազմ. եռապատերազմի կուսակցությունը: Ո՞վ է մեզ բերել երեք պարտություն. եռապատերազմի կուսակցությունը. Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը:
Իրենց իշխանության առաջին իսկ օրվանից պատերազմի հոտ է իրենց վրայից գալիս: Իրենց իշխանության մեկ ու կես տարի հետո սկսած պրոցեսից մինչև այսօր Հայաստանի հիմնական հարցը պատերազմ է, որովհետև այդ մարդիկ իրենց հետ բերեցին պատերազմի քամիները, և իրենք չեն կարող այդ քամիները հեռու տանել Հայաստանից, որովհետև իրենք են այդ քամիները հրավիրել մեր տուն»,-ասել է նա:
Հարցին, իսկ ինչու պարտվեցինք պատերազմում վեց տարի առաջ, Նարեկ Կարապետյանը նշել է, որ մի քանի հանգամանքներ կան. առաջինը տնտեսական, երկրորդը կազմակերպչական, և կար դավաճան հանցավոր ինքնավստահություն:
Անձ
Թեմա
Կազմակերպություն
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
