Թրամփը հայտարարել է, որ ռազմաօդային ուժերի օդաչուներն իրեն պատմել են արագ թռչող ՉԹՕ-ների մասին

Թրամփը հայտարարել է, որ ռազմաօդային ուժերի օդաչուներն իրեն պատմել են արագ թռչող ՉԹՕ-ների մասին

Այլմոլորակայիններ13:36 | նոյեմբերի 9, 2026Թրամփը հայտարարել է, որ ռազմաօդային ուժերի օդաչուներն իրեն պատմել են արագ թռչող ՉԹՕ-ների մասին
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Թրամփը հայտարարել է, որ ռազմաօդային ուժերի օդաչուներն իրեն պատմել են արագ թռչող ՉԹՕ-ների մասին<!—>

]—>

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկացի ռազմական օդաչուներն իրեն պատմել են թռիչքների ժամանակ մեծ արագությամբ շարժվող չճանաչված թռչող օբյեկտներ (ՉԹՕ) տեսնելու մասին։

«Այնպես չէ, որ ես նման տեսությունների մեծ կողմնակից եմ, բայց իմ առաջին պաշտոնավարման ընթացքում և երկրորդի սկզբում ես հանդիպել եմ ռազմաօդային ուժերի օդաչուների հետ։ Նրանք շատ արժանավոր և լուրջ մարդիկ են, նրանց ոչ մի կերպ չի կարելի անվանել դավադրության տեսությունների կողմնակիցներ։ Նրանք ինձ շատ տարօրինակ բաներ էին պատմում և ասում, որ որոշ դեպքերում այնտեղ իսկապես ինչ-որ բան է տեղի ունենում։ Պատկերացրեք՝ օդաչուները թռչում են F-22-ով, և հանկարծ նրանց կողքով սլանում է մի բան, որը շարժվում է երեք անգամ ավելի արագ, իսկ օբյեկտը կլոր է», — ասել է Թրամփը CBS News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ ենթադրելով, որ ՉԹՕ-ի տեղ կարող էին գիսաստղ ընդունած լինել։

Սեպտեմբերին Պենտագոնը հրապարակել է հինգ րոպե տևողությամբ տեսանյութ, որում ՉԹՕ-ն շարժվում է ավելի քան 800 կմ/ժ արագությամբ։ Տեսանյութին կից պարզաբանման մեջ նշվում էր, որ այն նկարահանվել է 2024 թվականին, իսկ դրանում երևացող ՉԹՕ-ն «ժամում 500 մղոն արագությամբ շարժվող սպիտակ կլոր գունդ» է։ Նկարահանումն իրականացվել է Մերձավոր Արևելքում․ կադրերում երևում է, թե ինչպես է օբյեկտը թռչում ցամաքի և ջրի մակերևույթի վրայով։

Փետրվարին Թրամփը խոստացել էր, որ կառավարությունը կսկսի հրապարակել ենթադրյալ արտերկրային կենսաձևերի և չճանաչված թռչող օբյեկտների մասին փաստաթղթերը։ Ինչպես հստակեցրել էր պետության ղեկավարը, նա ռազմական նախարար Փիթ Հեգսեթին, ինչպես նաև առնչվող բոլոր գերատեսչություններին կհանձնարարի «սկսել կառավարական փաստաթղթերի հայտնաբերման և հրապարակման գործընթացը», որոնք, ենթադրաբար, վերաբերում են «այլմոլորակային և արտերկրային կյանքին, չճանաչված անոմալ երևույթներին ու չճանաչված թռչող օբյեկտներին, ինչպես նաև այս շատ բարդ, բայց չափազանց հետաքրքիր և կարևոր թեմային առնչվող ցանկացած այլ տեղեկության»։ Փաստաթղթերի առաջին մասը հրապարակվել է մայիսի 8-ին։

Հասանելի է

русский

Թեմա

Այլմոլորակայիններ

Անձ

Դոնալդ Թրամփ

Աղբյուրը՝ NEWS.am