Թրամփ․ ԱՄՆ-ն կարող է մեկ ժամում Իրանում 38 կամուրջ ոչնչացնել, բայց ես չեմ ուզում դա անել

Կամուրջներ00:11 | նոյեմբերի 9, 2026Թրամփ․ ԱՄՆ-ն կարող է մեկ ժամում Իրանում 38 կամուրջ ոչնչացնել, բայց ես չեմ ուզում դա անել
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CNN հեռուստաալիքին տված հեռախոսային հարցազրույցում հայտարարել է, որ ամերիկացի զինվորականները Իրանում առանձնացրել են 38 կամուրջ, որոնք, ըստ նրա, կարող են ոչնչացվել մոտ մեկ ժամում։
Հնարավոր թիրախների թվում ԱՄՆ նախագահը նշել է նաև էլեկտրակայանները։
Սակայն նա նման վնաս հասցնելու ցանկություն չի հայտնել՝ նշելով, որ ենթակառուցվածքների վերականգնումը կարող է տևել մոտ տասը տարի։
«Ես չեմ ուզում դա անել, որովհետև դրանց վերականգնման համար տասը տարի կպահանջվի։ Ես չեմ սիրում կամուրջներ քանդել։ Կամուրջը կառուցման տեսանկյունից ամենաբարդ կառույցներից մեկն է», — ասել է Թրամփը։
Հասանելի է
Թեմա
ԿամուրջներՔաղաքականությունՊատերազմ
Անձ
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
