Իրանի ԱԳՆ ղեկավար․ Այժմ Սպիտակ տունը պետք է ընտրություն կատարի գործարքի և պատերազմի միջև

Աբաս Արաղչի00:26 | նոյեմբերի 9, 2026Իրանի ԱԳՆ ղեկավար․ Այժմ Սպիտակ տունը պետք է ընտրություն կատարի գործարքի և պատերազմի միջև
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ այժմ Վաշինգտոնը պետք է որոշի՝ պատրա՞ստ է Թեհրանի հետ համաձայնագիր կնքել բոլոր ուղղություններով պատերազմը դադարեցնելու պայմանով, թե՞ կնախընտրի շարունակել հակամարտությունը, որը, իրանական կողմի գնահատմամբ, կավարտվի ԱՄՆ-ի հերթական պարտությամբ։
«Ամերիկացի ընտրողները կատարել են իրենց ընտրությունը։ Այժմ որոշում կայացնելու հերթը Սպիտակ տանն է», — կիրակի օրը X սոցիալական ցանցում գրել է Արաղչին՝ մեկնաբանելով ԱՄՆ-ում վերջերս կայացած միջանկյալ ընտրությունների արդյունքները։
Իրանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Թեհրանի առաջարկը, որը նախատեսված է երկու օրվա համար, շարունակում է ուժի մեջ մնալ։ Նա ամերիկյան վարչակազմին կոչ է արել ընդունել դրա պայմանները և գնահատել դրանց կատարման արդյունքները։
Արաղչին Իրանի առանցքային պահանջներից մեկն է համարել բոլոր ուղղություններով պատերազմի դադարեցումը։
<!—>
Հասանելի է
[—>русский
Անձ
Թեմա
ԴիվանագիտությունՔաղաքականությունԻրան-ամերիկյան հարաբերություններ
Աղբյուրը՝ NEWS.am
