Թրամփը վերջին ընտրությունների արդյունքները ԱՄՆ-ի համար «հսկայական հետքայլ» է անվանել

Թրամփը վերջին ընտրությունների արդյունքները ԱՄՆ-ի համար «հսկայական հետքայլ» է անվանել

Դոնալդ Թրամփ20:52 | նոյեմբերի 8, 2026Թրամփը վերջին ընտրությունների արդյունքները ԱՄՆ-ի համար «հսկայական հետքայլ» է անվանել
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Թրամփը վերջին ընտրությունների արդյունքները ԱՄՆ-ի համար «հսկայական հետքայլ» է անվանել<!—>

]—>

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վերջին միջանկյալ ընտրությունների արդյունքները, որոնցում նրա Հանրապետական կուսակցությունը ջախջախիչ պարտություն կրեց դեմոկրատներից, երկրի համար հետքայլ էին, և խոստացել է, որ ԱՄՆ-ը կվերադառնա «էլ ավելի ուժեղ ու հզոր»։

Նա նաև անդրադարձել է ֆոնդային շուկայի անկմանը՝ հայտարարելով, որ մեկ օրում դրա արժեքը նվազել է 3 տրիլիոն դոլարով։

«Վերջին ընտրությունների արդյունքներով Ամերիկան իր պատմության մեջ հսկայական հետքայլ արեց։ Նույնիսկ ֆոնդային շուկան, որը Թրամփի օրոք հրթիռի պես սլանում էր վեր, մեկ օրում կորցրեց 3 տրիլիոն դոլար։ Բայց մի՛ վախեցեք. մենք կվերադառնանք՝ ավելի հզոր ու ուժեղ, քան երբևէ» — գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։

<!—>

Հասանելի է

[—>русский

Անձ

Դոնալդ Թրամփ

Թեմա

ԸնտրություններՔաղաքականությունՖոնդային շուկա

Աղբյուրը՝ NEWS.am