Որ երկրների քաղաքացիներն են առավել հաճախ արտաքսվել Վրաստանից 2026 թվականին

Արտաքսում12:05 | նոյեմբերի 8, 2026Որ երկրների քաղաքացիներն են առավել հաճախ արտաքսվել Վրաստանից 2026 թվականին
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Թուրքիայի, Հնդկաստանի և Թուրքմենստանի քաղաքացիները գլխավորել են 2026 թվականի հունվար–սեպտեմբերին միգրացիոն օրենսդրության խախտման համար Վրաստանից արտաքսված օտարերկրացիների ցանկը։ Այս տվյալները ներկայացնում է երկրի ՆԳՆ-ն, գրում է «Новости-Грузия»-ն։
Ընդհանուր առմամբ, ինը ամսվա ընթացքում Վրաստանից արտաքսվել է 3 170 օտարերկրացի՝ գրեթե 2,5 անգամ ավելի, քան ամբողջ նախորդ տարվա ընթացքում։
Արտաքսվածների թվում ամենաշատը Թուրքիայի քաղաքացիներն էին՝ 791 մարդ։ Երկրորդ տեղում Հնդկաստանի քաղաքացիները՝ 306, երրորդում՝ Թուրքմենստանի քաղաքացիները՝ 274։ Նրանց հաջորդում են Ռուսաստանի (254), Իրանի (180), Ադրբեջանի (143), Չինաստանի (119), Պակիստանի (101), Ուզբեկստանի (87) և Նիգերիայի (76) քաղաքացիները։
Նույն ժամանակահատվածում Վրաստանից արտաքսվել է Հայաստանի 39, Բելառուսի 39, Ուկրաինայի 30 և Ղազախստանի 27 քաղաքացի։
Ըստ եռամսյակների՝ արտաքսվածների թիվը բաշխվել է հետևյալ կերպ՝ հունվար–մարտին՝ 904 մարդ, ապրիլ–հունիսին՝ 1 132, հուլիս–սեպտեմբերին՝ 1 134։
Արտաքսվածների մեծ մասը աշխատունակ տարիքի տղամարդիկ էին։ Ամենամեծ խումբը կազմել են 26-ից 40 տարեկանները՝ 1 351 մարդ։ Եվս 707 մարդ եղել է 41-ից 65 տարեկան։ Ինը ամսվա ընթացքում երկիրը լքել են նաև 67 անչափահաս և 65 տարեկանից բարձր 27 մարդ։
«Վրացական երազանքի» կառավարությունն ապօրինի միգրացիայի դեմ պայքարն ակտիվացրել է 2025 թվականի սկզբին։ Այդ ժամանակից ի վեր իշխանությունները խստացրել են օրենսդրությունը, պարզեցրել արտաքսման ընթացակարգերը և ընդլայնել օտարերկրացիների բնակարաններն ու աշխատավայրերը ստուգելու հնարավորությունները։ 2026 թվականի գարնանից օտարերկրյա քաղաքացիներին նաև արգելվել է աշխատել առանց հատուկ թույլտվության, իսկ օտարերկրյա ուսանողների կացության կանոնները խստացվել են։
Օգոստոսին միգրացիոն վերահսկողությանը ներգրավվել են նաև քրեական և պարեկային ոստիկանությունները։ Այժմ պարեկային անձնակազմերի աշխատակիցները փողոցներում ստուգում են օտարերկրացիների փաստաթղթերը և ստուգումներ իրականացնում հաստատություններում։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
ԱրտաքսումՆերգաղթՔաղաքականություն
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
