Խոշոր հրդեհ Սպիտակում. 1 քաղաքացի տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է

Հրդեհ11:21 | նոյեմբերի 8, 2026Խոշոր հրդեհ Սպիտակում. 1 քաղաքացի տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Նոյեմբերի 7-ին՝ ժամը 22։35-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի ավտոտնակներից մեկում հրդեհ է բռնկվել․ ներսում կա ավտոմեքենա և բալոն։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շահումյան փողոցում գտնվող ավտոտնակներից մեկում և ներսում կայանված «Ford» մակնիշի ավտոմեքենայում։
Մեկ քաղաքացի տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։05-ին, մարվել՝ 23։58-ին։
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններ։
Հասանելի է
Թեմա
Օբյեկտ
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
