Հունաստանում ձերբակալել են ինքնաթիռում անկարգություններ հրահրած իսրայելցու

Ձերբակալություն00:09 | նոյեմբերի 8, 2026Հունաստանում ձերբակալել են ինքնաթիռում անկարգություններ հրահրած իսրայելցու
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Հունաստանում ձերբակալել են Իսրայելի 39-ամյա քաղաքացու, որը խախտել է կարգը Բուդապեշտից Սալոնիկ թռչող ինքնաթիռում, հայտնել է Kathimerini-ն։
Իրավապահ մարմինների տվյալներով՝ թռիչքի ընթացքում տղամարդը բազմիցս վեր է կացել տեղից, բացել ուղեբեռի վերևի դարակները և անտեսել անձնակազմի պահանջները։ Վայրէջքից առաջ նա նաև հրաժարվել է ամրացնել անվտանգության գոտին։
Բացի այդ, ուղևորն էլեկտրոնային ծխախոտ է օգտագործել՝ խախտելով կարգը և սպառնալիք ստեղծելով թռիչքի անվտանգության համար, հայտնել են ոստիկանությունից։
Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Սալոնիկի «Մակեդոնիա» օդանավակայանում, որտեղ իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են տղամարդուն։
Նրան մեղադրանքներ են առաջադրվել օդանավի անվտանգությանը սպառնալիք ստեղծելու, հասարակական կարգը խախտելու և ինքնաթիռի հրամանատարի կարգադրություններին չենթարկվելու համար։
Հասանելի է
Թեմա
ՁերբակալությունԱվիացիաՊատահարներ
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
