«Այդ սրիկաները պետք է բանտ նստեն». Թրամփը Դեմոկրատական կուսակցությանը մեղադրել է սպառնալիքների մեջ

«Այդ սրիկաները պետք է բանտ նստեն». Թրամփը Դեմոկրատական կուսակցությանը մեղադրել է սպառնալիքների մեջ

Դոնալդ Թրամփ23:38 | նոյեմբերի 7, 2026«Այդ սրիկաները պետք է բանտ նստեն». Թրամփը Դեմոկրատական կուսակցությանը մեղադրել է սպառնալիքների մեջ
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

«Այդ սրիկաները պետք է բանտ նստեն». Թրամփը Դեմոկրատական կուսակցությանը մեղադրել է սպառնալիքների մեջ<!—>

]—>

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դեմոկրատական կուսակցությանը մեղադրել է Հանրապետական կուսակցության հովանավորների և անդամների հասցեին սպառնալիքներ հնչեցնելու մեջ և կոչ է արել նման դեպքերի մասին անհապաղ հայտնել արդարադատության նախարարությանը։ Համապատասխան հայտարարությունը նա հրապարակել է Truth Social սոցիալական ցանցում։

«Սպառնալիքները, որոնք Դեմոկրատական կուսակցությունը հնչեցնում է Հանրապետական կուսակցության՝ ոչ մի բանում մեղք չունեցող հովանավորների և անդամների հասցեին, միանգամայն աննախադեպ են և բացարձակապես անօրինական։ Դրանց մասին անհապաղ հայտնե՛ք արդարադատության նախարարությանը», — գրել է Թրամփը։

Նա նաև ամերիկացիներին առաջարկել է ենթադրյալ սպառնալիքների մասին տեղեկություններն ուղարկել անմիջապես իրեն՝ որպես ԱՄՆ նախագահի, և հայտարարել է, որ մեղավորները պետք է հայտնվեն բանտում։

«Այդ սրիկաները պետք է բանտ նստեն իրենց արածի համար», — ընդգծել է ԱՄՆ առաջնորդը։

Թրամփը Սենատին, արդարադատության նախարարությանը և Ներկայացուցիչների պալատին կոչ է արել միջոցներ ձեռնարկել։ Նրա խոսքով՝ Սենատը չպետք է թույլ տա, որ իր վրա ճնշում գործադրվի, ինչը կարող է հանգեցնել ընտրություններում Հանրապետական կուսակցության պարտություններին և ավելի լուրջ հետևանքների։

<!—>

Հասանելի է

[—>русский

Անձ

Դոնալդ Թրամփ

Թեմա

ԸնտրություններՔաղաքականությունՍպառնալիքներ

Տեղադրություն

ԱՄՆ

Աղբյուրը՝ NEWS.am