Իրանը Պուտինին հայտնել է Հորմուզի նեղուցն ամբողջությամբ բացելու պայմանը

Դիվանագիտություն23:08 | նոյեմբերի 7, 2026Իրանը Պուտինին հայտնել է Հորմուզի նեղուցն ամբողջությամբ բացելու պայմանը
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Իրանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին է փոխանցել ԱՄՆ-ի հետ կապված իր մտահոգությունները և հայտարարել, որ միայն բանակցությունները բավարար չեն հակամարտությունը դադարեցնելու համար։ Այս մասին հայտնել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին, փոխանցել է Իրանի IRIB պետական հեռուստառադիոընկերությունը։
Դիվանագետի խոսքով՝ Իրանի քաղաքական նպատակահարմարության սահմանման խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային անցյալ շաբաթ՝ հինգշաբթի կայացած հանդիպման ժամանակ Ռուսաստանի ղեկավարին է ներկայացրել Թեհրանի դիրքորոշումը։
Ռեզային հայտարարել է, որ բանակցություններն ինքնին չեն կարող վերջ դնել հակամարտությանը։ Որպես փաստարկ՝ նա մատնանշել է Իրանի դեմ հարձակումները, որոնք շարունակվել են նույնիսկ այն ժամանակ, երբ դիվանագիտական շփումներ էին ընթանում Օմանում, Ժնևում և Իսլամաբադում։
Բացի այդ, ինչպես հայտնել է IRIB-ը, Ռեզային Պուտինին հայտնել է, որ Հորմուզի նեղուցն ամբողջությամբ բացելու համար Վաշինգտոնը պետք է ամբողջությամբ և առանց որևէ վերապահման ընդունի Իրանի յոթ ռազմավարական պայմանները։
Հաղորդագրության մեջ այդ պայմանների մանրամասները չեն ներկայացվում։
Հասանելի է
Թեմա
ԴիվանագիտությունՔաղաքականություն
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
