Կրակովի Շուկայի գլխավոր հրապարակում հրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել, կան վիրավորներ

Պատահարներ19:15 | նոյեմբերի 7, 2026Կրակովի Շուկայի գլխավոր հրապարակում հրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել, կան վիրավորներ
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Կրակովի Շուկայի գլխավոր հրապարակում հրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս տասը վիրավորվել է։
Կասկածյալը ձերբակալվել է, հայտնել են լեհական լրատվամիջոցները՝ վկայակոչելով արտակարգ ծառայությունների և ոստիկանության ներկայացուցիչներին։
Polsat News-ի տվյալներով՝ ավտոմեքենայի վարորդը մտել է հրապարակ և կրակ բացել։ Դեպքի վայրում աշխատել են ոստիկանները, հրշեջներն ու բուժաշխատողները, տուժածներին օգնություն ցուցաբերելու համար հրապարակում վայրէջք է կատարել սանիտարական ավիացիայի ուղղաթիռը։ Վիրավորների թվում երկու ոստիկան կա։
Հրաձգությունից հետո իրավապահներն ու մյուս արտակարգ ծառայությունների աշխատակիցները բնակիչներին և զբոսաշրջիկներին կոչ են արել լքել հրապարակը և պատսպարվել անվտանգ վայրերում, այդ թվում՝ մոտակա ռեստորաններում և կից փողոցներում։ Տարածքը շրջափակվել է, հրապարակը գրեթե դատարկվել է։
Փոքր Լեհաստանի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Հուբերտ Ցեպլին Polsat News-ի եթերում հայտնել է երկու զոհի մասին։ Ընդ որում, ոստիկանությունը սկզբում չէր հաստատում զոհերի մասին տեղեկությունները և ճշտում էր դեպքի հանգամանքները։
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը նույնպես մեկնաբանել է կատարվածը՝ օգտագործելով «մահափորձ» բառը։ Հրաձգության հանգամանքները պարզվում են։
Հասանելի է
Թեմա
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
