ԻՀՊԿ-ն խոստացել է նոր պատերազմի դեպքում ցուցադրել Իրանի նոր ռազմական մշակումները

ՀՕՊ14:21 | նոյեմբերի 7, 2026ԻՀՊԿ-ն խոստացել է նոր պատերազմի դեպքում ցուցադրել Իրանի նոր ռազմական մշակումները
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է 12-օրյա պատերազմից հետո հակաօդային պաշտպանության համակարգերի արագ զարգացման և նոր ռազմական մշակումներ ներկայացնելու ծրագրերի մասին։ Այս մասին Թեհրանում՝ կորպուսի օդատիեզերական ուժերի շաբաթվան նվիրված մամուլի ասուլիսում, հայտնել է ԻՀՊԿ պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Հոսեյն Մոհեբբին, հաղորդում է Mehr-ը։
Մոհեբբիի խոսքով՝ պատերազմի ընթացքում ԻՀՊԿ օդատիեզերական ուժերը խոցել են հակառակորդի 260 թռչող սարք։ Նա նաև պնդել է, որ վերջին մեկ-երկու շաբաթվա ընթացքում Իրանն անվնաս վիճակում առգրավել է յոթ MQM-170 հետախուզական անօդաչու թռչող սարք։
Կորպուսի ներկայացուցիչը հայտնել է, որ հակառակորդի հարվածների պայմաններում Իրանը շարունակել է հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արտադրությունը՝ արտադրական հզորությունների մի մասը վերգետնյա տարածքներից տեղափոխելով ստորգետնյա տարածքներ։ Նրա խոսքով՝ երկիրը նաև ստեղծել է բազմաթիվ ստորգետնյա հրթիռային համալիրներ՝ օգտագործելով սեփական տեխնոլոգիաներն ու աշխարհագրական առանձնահատկությունները։
Մոհեբբին ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի հիմնական ձեռքբերումների թվում նշել է հայրենական տեխնոլոգիաների զարգացումը, սեփական պաշտպանական արտադրության ստեղծումը և սպառազինության ներմուծումից արտահանման անցումը։ Որպես օրինակ՝ նա հիշատակել է Arman հրթիռը, 358 անօդաչու թռչող սարքը և «Խորդադ-3» հակաօդային պաշտպանության համակարգը։
Նա հավելել է, որ Իրանը մտադիր է օդատիեզերական ուժերի շաբաթվա շրջանակում ցուցադրել մասնագիտացված ռազմական տեխնիկա։ ԻՀՊԿ ներկայացուցչի խոսքով՝ նոր պատերազմի դեպքում երկիրը կցուցադրի նոր հնարավորություններ, որոնք կզարմացնեն հակառակորդներին։
Մոհեբբին նաև նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի ցանկացած սխալ հաշվարկ կհանգեցնի հարվածների, որոնց հետևանքները զգալի կլինեն տարիներ շարունակ։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
Տեղադրություն
Կազմակերպություն
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս
Աղբյուրը՝ NEWS.am
