ՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռը մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ հայտնվել է Սև ծովի երկնքում․ ՏԱՍՍ

ՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռը մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ հայտնվել է Սև ծովի երկնքում․ ՏԱՍՍ

Ավիացիա13:35 | նոյեմբերի 7, 2026ՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռը մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ հայտնվել է Սև ծովի երկնքում․ ՏԱՍՍ
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

ՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռը մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ հայտնվել է Սև ծովի երկնքում․ ՏԱՍՍ<!—>

]—>

ԱՄՆ-ում գրանցված և ՆԱՏՕ-ի հետախուզական խնդիրների համար կիրառվող Bombardier Artemis II հետախուզական ինքնաթիռը կրկին նկատվել է Սև ծովի չեզոք ջրերի վերևում։ Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է ավիադիսպետչերական ծառայությունների աղբյուրը։

Նրա խոսքով՝ այս շաբաթվա ընթացքում սա արդեն երկրորդ անգամն է, որ ինքնաթիռը թռիչքներ է իրականացնում Սև ծովի հարավային հատվածում՝ երթևեկելով արևմուտքից արևելք և հակառակ ուղղությամբ։

Նախորդ անգամ օդանավն այդ ջրային տարածքում նկատվել էր երեքշաբթի։ Այն ժամանակ ինքնաթիռն ուղեգծում անցկացրել էր մոտ ինը ժամ՝ կրկնելով ամռան ընթացքում սահմանված նմանատիպ թռիչքի տևողության սեփական ռեկորդը։

Նախօրեին Bombardier Artemis II-ը թռիչքներ էր իրականացրել Կալինինգրադի մարզի շրջակայքում՝ պտույտ գործելով դրա շուրջը։ Երթուղին անցել էր Լիտվայի և Լեհաստանի տարածքներով, ինչպես նաև Բալթիկ ծովի չեզոք ջրերի վրայով։

Ներկայումս ինքնաթիռը գտնվում է շուրջ 9 հազար մետր բարձրության վրա և չի օգտագործում քաղաքացիական ավիացիայի համար նախատեսված օդային միջանցքները։ Աղբյուրի տեղեկություններով՝ օդանավը մուտք չի գործել այլ երկրների օդային տարածք, բացառությամբ Ռումինիայի, որտեղից այն ի սկզբանե օդ էր բարձրացել։

Bombardier Artemis II-ը տեղակայված է ռումինական Կոնստանցա քաղաքի օդանավակայանում։

Հասանելի է

русский

Թեմա

ԱվիացիաՌազմական

Տեղադրություն

Սև ծով

Պատմություն

ՆԱՏՕ

Աղբյուրը՝ NEWS.am