Ուզբեկստանում ՌԴ քաղաքացուն յոթօրյա կալանքի են ենթարկել ինքնաթիռում անկարգություններ հրահրելու համար

Ուզբեկստանում ՌԴ քաղաքացուն յոթօրյա կալանքի են ենթարկել ինքնաթիռում անկարգություններ հրահրելու համար

Ձերբակալություն10:47 | նոյեմբերի 7, 2026Ուզբեկստանում ՌԴ քաղաքացուն յոթօրյա կալանքի են ենթարկել ինքնաթիռում անկարգություններ հրահրելու համար
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Ուզբեկստանում ՌԴ քաղաքացուն յոթօրյա կալանքի են ենթարկել ինքնաթիռում անկարգություններ հրահրելու համար<!—>

]—>

Ռուսաստանի քաղաքացու նկատմամբ յոթօրյա վարչական կալանք է նշանակվել՝ Կուալա Լումպուրից Տաշքենդ ուղևորվող ինքնաթիռում հարբած վիճակում անկարգություններ հրահրելու և վայրէջքից հետո ոստիկանության պահանջներին չենթարկվելու համար։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ուզբեկստանի ՆԳՆ տրանսպորտի և զբոսաշրջության օբյեկտներում անվտանգության ապահովման դեպարտամենտից։

Գերատեսչության տվյալներով՝ Uzbekistan Airways ավիաընկերության չվերթի ուղևորը գտնվել է ալկոհոլային հարբածության վիճակում, ագրեսիվ վարք է դրսևորել և հայհոյանքներ հնչեցրել բորտուղեկցորդների ու մյուս ուղևորների հասցեին։ Տղամարդն անտեսել է դիտողություններն ու անկարգությունները դադարեցնելու պահանջները։

Տաշքենդում վայրէջքից հետո Ռուսաստանի քաղաքացին շարունակել է ագրեսիվ վարք դրսևորել և չի ենթարկվել ոստիկանության աշխատակիցների պահանջներին։

Տղամարդու նկատմամբ վարչական իրավախախտման արձանագրություն է կազմվել մանր խուլիգանության և ներքին գործերի մարմինների աշխատակցի օրինական պահանջները չկատարելու հոդվածներով։ Դատարանը նրա նկատմամբ նշանակել է յոթօրյա վարչական կալանք։

<!—>

Հասանելի է

[—>русский

Թեմա

ՁերբակալությունԱվիացիաՊատահարներ

Տեղադրություն

Ուզբեկստան

Աղբյուրը՝ NEWS.am