Սենատոր Բեռնի Սանդերսը դեմոկրատներին կոչ է արել դադարեցնել Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմի ֆինանսավորումը

Իրան09:46 | նոյեմբերի 7, 2026Սենատոր Բեռնի Սանդերսը դեմոկրատներին կոչ է արել դադարեցնել Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմի ֆինանսավորումը
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
ԱՄՆ սենատոր Բեռնի Սանդերսը Կոնգրեսի նոր կազմի դեմոկրատներին կոչ է արել դադարեցնել Իրանի դեմ ամերիկյան պատերազմի ֆինանսավորումը։
«Մենք կկանգնեցնենք այս պատերազմը ոչ միայն բանաձևեր ընդունելով, այլև այն ֆինանսավորումից զրկելով. հենց այդպես էլ դա արվում է», — ուրբաթ CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Սանդերսը։
Սենատորի խոսքով՝ պատերազմն անօրինական է և հակասում է ԱՄՆ Սահմանադրությանը։
Նա նաև նշել է, որ հակամարտության ընթացքում զոհվել է 19 ամերիկացի զինծառայող, իսկ Իրանում և հարևան երկրներում՝ հազարավոր տղամարդիկ, կանայք ու երեխաներ։ Բացի այդ, պատերազմն ԱՄՆ-ի վրա հարյուրավոր միլիարդավոր դոլարներ է արժեցել։
Վերմոնտ նահանգից անկախ սենատոր Սանդերսը, որը Սենատի դեմոկրատական խմբակցության անդամ է, սոցիալական ցանցերում գրել է, որ ամերիկացի ընտրողները միջանկյալ ընտրություններում իշխանություններին «հստակ ազդակ» են հղել պատերազմը դադարեցնելու անհրաժեշտության մասին։
Հասանելի է
Տեղադրություն
Թեմա
ՔաղաքականությունԻրան-ամերիկյան հարաբերություններՊատերազմ
Աղբյուրը՝ NEWS.am
