ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները

Հայաստան08:37 | նոյեմբերի 7, 2026ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Բրենդան Հանրահանը, Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը հայտարարել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) տրանսպորտային երթուղու նախագծի առաջմղման նպատակով տեխնիկական պլանավորման եռակողմ խմբերի ստեղծման մասին։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում հրապարակված՝ երկրների եռակողմ հայտարարության մեջ։
Հաղորդագրության համաձայն՝ այս տարանցիկ երթուղին կդառնա երեք երկրների պետական գերատեսչությունների ներկայացուցիչների և տեխնիկական փորձագետների համատեղ աշխատանքի առարկան։ Նախաձեռնության նպատակն է նպաստել երկարաժամկետ կայունությանը, տնտեսական զարգացմանը, տարածաշրջանային փոխկապակցվածությանը և առևտրային բարգավաճմանը։ Նախագիծը նաև կոչված է ամրապնդելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ ձեռք բերված՝ 2025 թվականի օգոստոսի 8-ի խաղաղության գագաթնաժողովի հռչակագրի դրույթները։
«Կողմերը պայմանավորվել են ստեղծել պլանավորման առաջին երկու եռակողմ խմբերը, որոնք կզբաղվեն տրանսպորտի և էլեկտրաէներգիայի հաղորդման հարցերով։ Նրանց աշխատանքը կարևոր քայլ կդառնա բարդ տեխնիկական հարցերի լուծման և նախագծի իրականացման հաջորդ փուլերին անցնելու ուղղությամբ՝ ներառյալ դրա միացումը տարածաշրջանային այլ ենթակառուցվածքներին։
Մասնակիցները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ հնարավորինս շուտ գործարկելու TRIPP նախագծով նախատեսված բոլոր մեխանիզմները», — ասվում է հաղորդագրության մեջ։
Հասանելի է
Տեղադրություն
Թեմա
ՔաղաքականությունՏրանսպորտTRIPP
Աղբյուրը՝ NEWS.am
