ԱՄՆ բանակը գիշերային տեսանելիության սարքերի և ռադարների աշխատանքը խափանող ծխածածկույթ է փորձարկում

Պաշտպանություն06:02 | նոյեմբերի 7, 2026ԱՄՆ բանակը գիշերային տեսանելիության սարքերի և ռադարների աշխատանքը խափանող ծխածածկույթ է փորձարկում
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Գիշերային տեսանելիության սարքերի, ինֆրակարմիր սենսորների և հայտնաբերման այլ միջոցների ի հայտ գալով՝ զինվորների քողարկման հնարավորությունները զգալիորեն նվազել են։
XIX դարի սկզբին բրիտանացի ծովակալ Թոմաս Քոքրեյնը առաջարկել էր ծուխն օգտագործել զորքերը քողարկելու համար։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ծխածածկույթի կիրառումը զանգվածային բնույթ ընդունեց։
«Պատերազմի մշուշ» ստեղծելու համար պատերազմող կողմերն այրում էին տարբեր քիմիական նյութեր՝ նավթ, տիտանի տետրաքլորիդ և քլորսուլֆոնաթթու։ Ավելի ուշ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, ի հայտ եկան փոխադրամիջոցների վրա տեղադրված հատուկ ծխագեներատորներ։ Սակայն ռադարների հայտնվելուն պես պարզվեց, որ ռադիոալիքներն անցնում են ծխածածկույթների միջով, իսկ քողարկված օբյեկտները տեսանելի են ռադարների էկրաններին։
ԱՄՆ բանակի մարտական կարողությունների զարգացման հրամանատարության քիմիական և կենսաբանական կենտրոնը (DEVCOM CBC) ներկայում փորձարկում է SOM նոր ծխածածկույթը, որը զինվորներին և տեխնիկան պաշտպանում է տեսողական դիտարկումից, գիշերային տեսանելիության սարքերից և հայտնաբերման այլ միջոցներից, գրում է «Техкульт»-ը։ Պաշտպանիչ ազդեցությունն ապահովում են դրա բաղադրության մեջ մտնող՝ հատուկ ծածկույթով ածխածնային թելերը կամ մանրաթելերը։
Միլիմետրային ալիքների տիրույթում գործող SOM քողարկման մոդուլն առաջին անգամ փորձարկվել է Մերիլենդի Աբերդինի փորձադաշտում՝ հատուկ ազդանշանային սարքերի կիրառմամբ, որոնք արձակում էին ֆիքսված ռադիոլոկացիոն ազդանշաններ՝ թիրախներից անդրադարձումները նմանակելու համար։ Հատուկ մոդուլը ցողել է մոտ 13,6 կգ մանրաթել՝ գնահատելու համար ակտիվ ռադիոլոկացիոն հետագծումն արագ ճնշելու հնարավորությունը։ Ամպերի ձևավորումը և օբյեկտների ռադիոլոկացիոն նկատելիության նվազումը դիտարկելու համար օգտագործվել է ռադար։ Ամպի ձևավորմանը զուգընթաց՝ ռադիոլոկացիոն նկատելիությունը զգալիորեն նվազել է, ինչը հետագայում կմեծացնի մարտական պայմաններում զինվորների ողջ մնալու հավանականությունը։
Հասանելի է
Թեմա
Կազմակերպություն
Աղբյուրը՝ NEWS.am
