Հարցվածների 63.2 տոկոսը բացասական է գնահատել Շաքիի միջադեպին իշխանությունների արձագանքը. սոցհարցում

Հայաստան14:11 | նոյեմբերի 6, 2026Հարցվածների 63.2 տոկոսը բացասական է գնահատել Շաքիի միջադեպին իշխանությունների արձագանքը. սոցհարցում
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
«GALLUP»-ի հարցման համաձայն՝ մասնակիցների 33.6%-ը կարծում է, որ Հայաստանում միանշանակ անհրաժեշտ է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, ևս 17.1%-ը՝ որ ավելի շուտ անհրաժեշտ է։ Հակառակ կարծիքին է հարցվածների 42.9%-ը, իսկ 6.5%-ը դժվարացել է պատասխանել։
Հարցման արդյունքները՝
· Միանշանակ անհրաժեշտ է՝ 33.6%
· Ավելի շուտ անհրաժեշտ է՝ 17.1%
· Ավելի շուտ անհրաժեշտ չէ՝ 12.2%
· Ընդհանրապես անհրաժեշտ չէ՝ 30.7%
· Դժվարանում եմ պատասխանել՝ 6.5%
Բացի այդ, հարցման մասնակիցների կեսը՝ 50%-ը, Շաքի գյուղում տեղի ունեցած միջադեպին ՀՀ կառավարության և պատասխանատու պետական մարմինների արձագանքը գնահատել է ընդհանրապես բացասական։
Լիովին դրական — 9.2%
Ավելի շուտ դրական — 11.1%
Ավելի շուտ բացասական — 13.2%
Ընդհանրապես բացասական — 50%
Դժվարանում եմ պատասխանել — 16.5%։
Տեղադրություն
Թեմա
ԸնտրություններՔաղաքականությունՀարցումներ
Աղբյուրը՝ NEWS.am
