Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց ՍԴ նախագահ

Նշանակումներ12:11 | նոյեմբերի 6, 2026Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց ՍԴ նախագահ
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց ՍԴ նախագահ<!—>

]—>

Վլադիմիր Վարդանյանն այսօր՝ նոյեմբերի 6–ին, ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ:

Սահմանադրական դատարանում այսօր կայացել է աշխատակարգային նիստ, որի օրակարգում դատարանի նախագահի ընտրության հարցն էր։ ՍԴ նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուները կրկին Էդգար Շաթիրյանը և Վլադիմիր Վարդանյանն են եղել։ Սա ՍԴ նախագահի ընտրության արդեն երրորդ փորձն էր։

Մասնավորապես, հոկտեմբերի 14-ին ՍԴ-ում նախատեսված էր նախագահի ընտրությունը, սակայն ինչպես առաջին, այնպես էլ՝ երկրորդ փուլով ՍԴ նախագահ ընտրել չի հաջողվել։

Նշենք, որ Վլադիմիր Վարդանյանը ՍԴ դատավոր է ընտրվել այս տրվա մարտի 26–ին։ Նա 2018-2026 թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, 2019-2021 թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակ), ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: 2021 թ. հունիսի 20-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր:


Թեմա

ՆշանակումներԴատական համակարգՔաղաքականություն

Կազմակերպություն

Սահմանադրական դատարան

Անձ

Վլադիմիր Վարդանյան

Աղբյուրը՝ NEWS.am