Ես սկանդալային գրառումներ չեմ անում. Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ ՌԴ–ի արձագանքին արժանացած իր գրառման մասին

Ես սկանդալային գրառումներ չեմ անում. Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ ՌԴ–ի արձագանքին արժանացած իր գրառման մասին

Քաղաքականություն11:52 | նոյեմբերի 6, 2026Ես սկանդալային գրառումներ չեմ անում. Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ ՌԴ–ի արձագանքին արժանացած իր գրառման մասին
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Ես սկանդալային գրառումներ չեմ անում. Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ ՌԴ–ի արձագանքին արժանացած իր գրառման մասին<!—>

]—>

Ես սկանդալային գրառումներ չեմ անում։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ հրաժարվելով պատասխանել հարցին արդյոք պատրաստվում է ներողություն խնդրել ֆեյսբուքյան գրառման մեջ ռուսներին «իվաններ» անվանելու համար: Հիշեցնենքօրեր առաջ Շիրակի մարզպետը անդրադարձել էր Գյումրու օրը տեղի ունեցած տոնախմբության կազմակերպիչ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներին, մեղադրել նրանց քաղաքական շոու կազմակերպելու մեջ և հայտարարել. «Գյումրին ձեր «Նիժնի Տաբորը» չէ, իսկ գյումրեցին՝ ձեր «Իվանը»։

Աղմկահարույց այս հայտարարությունն անպատասխան չէր մնացել. Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունն արձագանքել է և հայտարարել, թե գրառումը ակամա հիշեցնում է Հայրենական մեծ պատերազմի ժամանակաշրջանի գերմանացի նացիստների բառապաշարը։ Ռուսական կողմը մտահոգիչ է համարել հատկապես այն հանգամանքը, որ հայտարարության հեղինակը Շիրակի մարզպետն է, որտեղ ծառայություն են իրականացնում ռուսական 102-րդ ռազմաբազան և ռուս սահմանապահները։

ՌԴ Դաշնային խորհրդում էլ կոչ են արել քննարկել Շիրակի մարզպետի համար Ռուսաստան մուտքի արգելքը։


Թեմա

Քաղաքականություն

Տեղադրություն

ՌուսաստանՇիրակ

Աղբյուրը՝ NEWS.am