Քասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել. նրան և մոպեդը գտել են (վիդեո)

Քասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել. նրան և մոպեդը գտել են (վիդեո)

Պատահարներ11:57 | նոյեմբերի 6, 2026Քասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել. նրան և մոպեդը գտել են (վիդեո)
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Քասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել. նրան և մոպեդը գտել են (վիդեո)<!—>

]—>

Քասախ գյուղում 31-ամյա բնակիչը մոպեդ է գnղացել, հայտնել են Ոստիկանությունից;

«Հոկտեմբերի 28-ի առավոտյան Կոտայքի մարզի Քասախ գյուղի մի բնակիչ Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է տվել, որ գիշերը գողացել են իրենց շենքի բակում կայանված իր մոպեդը։

Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված միջոցառումների արդյունքում Նաիրիի համայնքային ոստիկանները ստացել են հավաստի տեղեկություն, որ մոպեդը գողացել և իր «Մերսեդեսով» տեղափոխել է նույն գյուղի 31-ամյա մի բնակիչ։

Բացատրական աշխատանքի արդյունքում հոկտեմբերի 29-ին տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին, ապա` քննչական բաժնում տվել խոստովանական ցուցմունք։

Գողոնը հայտնաբերվել է։ Նախաքննությունը շարունակվում է»,- հայտնում են Ոստիկանությունից:

Թեմա

ՊատահարներԳողություն

Տեղադրություն

Կոտայք

Աղբյուրը՝ NEWS.am