Իգդիրում ծանր տնտեսական վիճակից ելքը տեղացիները տեսնում են հայ–թուրքական սահմանի շուտ բացումը. ANKA

Հայաստան10:56 | նոյեմբերի 6, 2026Իգդիրում ծանր տնտեսական վիճակից ելքը տեղացիները տեսնում են հայ–թուրքական սահմանի շուտ բացումը. ANKA
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Հայաստանի հետ սահմանկից Թուրքիայի Իգդիր նահանգում գործարարները փաստում են տնտեսական ծանր վիճակը եւ միակ ելքը տեսնում են Հայաստանի հետ սահմանի բացումը։
Թուրքական ANKA–ի փոխանցմամբ՝ Իգդիրում խանութպաններն էլ շատ են նեղված տնտեսական ճգնաժամից։ Նրանք շատ են ցանկանում, որ հայ–թուրքական սահմանը բացվի, հայերը գան առեւտուր անեն։
Տեղացի գործարարները բողոքում են, որ նահանգում աշխատանք չկա, գումար չի շրջանառվում, նրանք պահանջում են, որ Հայաստանի հետ սահմանը բացվի, իգդիրցի գործարարները կարողանան գոյատեւեն։
Փողոցում անցորդները եւս պնդում են, որ անհրաժեշտ է Հայաստանի հետ սահմանները բացել, որպեսզի Իգիրում տնտեսական աշխուժություն լինի։
Տեղադրություն
Թեմա
Աղբյուրը՝ NEWS.am
