Պենտագոնի ղեկավար Հեգսեթը հայտարարել է, որ կոնգրեսականները չեն կարողանա իրեն իմփիչմենթի ենթարկել

Իմպիչմենտ11:05 | նոյեմբերի 6, 2026Պենտագոնի ղեկավար Հեգսեթը հայտարարել է, որ կոնգրեսականները չեն կարողանա իրեն իմփիչմենթի ենթարկել
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը վստահություն է հայտնել, որ կոնգրեսականները չեն կարողանա իրեն իմփիչմենթի ենթարկել։
«Վրդովված, պարտություն կրած կոնգրեսականն իր դեմոկրատ դաշնակիցների հետ ևս իմ՝ ձեր խոնարհ ծառայի դեմ իմփիչմենթի շինծու մեղադրանքներ է ներկայացրել, ճիշտ այնպես, ինչպես նրանք երկու անգամ փորձեցին դա անել նախագահ Թրամփի նկատմամբ․․․․ Դա չաշխատեց նախագահ Թրամփի դեմ և չի աշխատի նաև իմ դեպքում», — ասել է նա։ Տեսանյութը հրապարակվել է Հեգսեթի X սոցիալական ցանցի էջում։
Ավելի վաղ՝ հինգշաբթի, CNN հեռուստաալիքը հայտնել էր, որ Ներկայացուցիչների պալատը հաջորդ շաբաթ նախատեսում է քվեարկություն անցկացնել Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի հարցով, ընդ որում՝ հանրապետական կոնգրեսականները նույնպես մտադիր են աջակցել նախաձեռնությանը։ Հեռուստաալիքի աղբյուրների խոսքով՝ Հեգսեթը չափազանցրել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ հնարավորությունները՝ չնայած այն բանին, որ գրոհները սպասված արդյունքը չէին տալիս։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
Կազմակերպություն
Անձ
Աղբյուրը՝ NEWS.am
