Նշվել են վեց միջոցառումներ, որոնց շնորհիվ տարեկան հնարավոր է 1,6 միլիոն կյանք փրկել

Նշվել են վեց միջոցառումներ, որոնց շնորհիվ տարեկան հնարավոր է 1,6 միլիոն կյանք փրկել

Կլիմայի փոփոխություն05:41 | նոյեմբերի 6, 2026Նշվել են վեց միջոցառումներ, որոնց շնորհիվ տարեկան հնարավոր է 1,6 միլիոն կյանք փրկել
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Նշվել են վեց միջոցառումներ, որոնց շնորհիվ տարեկան հնարավոր է 1,6 միլիոն կյանք փրկել<!—>

]—>

Կլիմայի և առողջապահության ոլորտներում վեց միջոցառումների իրականացումը կարող է տարեկան փրկել գրեթե 1,6 միլիոոն մարդու կյանք և համաշխարհային տնտեսությանը տրիլիոնավոր դոլարների օգուտ բերել։ Դրա մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է ՄԱԿ-ի կլիմայական COP31 համաժողովին ընդառաջ հրապարակված զեկույցում։

Առաջարկվող միջոցառումների թվում են վտանգավոր շոգի մասին վաղ նախազգուշացման համակարգերը, կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայուն ջրամատակարարման համակարգերն ու սանիտարական ենթակառուցվածքները, ձեռքերի հիգիենայի բարելավումը, տնային տնտեսություններում ավելի մաքուր էներգիայի աղբյուրների անցումը և հանածո վառելիքի գնագոյացման արդյունավետության բարձրացումը։

ԱՀԿ-ի գնահատմամբ՝ այս միջոցառումների իրականացումը հնարավորություն կտա միաժամանակ բարելավել բնակչության առողջությունը, կրճատել ջերմոցային գազերի արտանետումները և ամրապնդել տնտեսությունը։ Դրանք կարող են օգնել տարեկան կանխել 16,7 միլիորդ տոննա ածխաթթու գազի արտանետումը։

Բացի դրանից, պետական բյուջեների համար ֆինանսական օգուտը կարող է հասնել տարեկան 5,4 տրիլիոն դոլարի։ Գրեթե 4 տրիլիոն դոլար գնահատվող լրացուցիչ տնտեսական արդյունքը կապված է կյանքեր փրկելու, աղետների հետևանքները կանխելու և առողջապահական ծախսերը կրճատելու հետ։

«Կլիմայական ճգնաժամն առողջապահական ճգնաժամ է, սակայն դրա պատճառած վնասի զգալի մասը հնարավոր է կանխել արդեն իսկ առկա գործիքների միջոցով»,- հայտարարել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։

Կազմակերպությունում ընդունում են, որ կանխատեսումները հիմնված են հավակնոտ սցենարների վրա և ուղեկցվում են անորոշությամբ՝ որոշ տվյալների պակասի պատճառով։ Ընդսմին, ԱՀԿ-ն կոչ է անում աշխարհի առաջնորդներին առողջության պաշտպանությունը դարձնել կլիմայական քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը։

<!—>

Հասանելի է

[—>русский

Թեմա

Կլիմայի փոփոխությունԱռողջապահություն

Կազմակերպություն

ԱՀԿ

Աղբյուրը՝ NEWS.am