Մելոնին զգուշացրել է Ուկրաինայի շուրջ բանակցությունների պատճառով ԵՄ հեղինակությանը սպառնացող վտանգի մասին. Bloomberg

Դիվանագիտություն20:33 | նոյեմբերի 5, 2026Մելոնին զգուշացրել է Ուկրաինայի շուրջ բանակցությունների պատճառով ԵՄ հեղինակությանը սպառնացող վտանգի մասին. Bloomberg
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին Եվրամիությանը կոչ է արել հստակեցնել, թե ով պետք է ներկայացնի միությունը և ինչ լիազորությունների շրջանակում մասնակցի Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին առնչվող բանակցություններին, գրում է Bloomberg գործակալությունը։
Նրա կարծիքով՝ գործող համակարգը կարող է խաթարել ԵՄ-ի նկատմամբ վստահությունը։
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային ուղղված նամակում Մելոնին առաջարկել է այդ հարցը քննարկել Եվրամիության առաջնորդների ոչ պաշտոնական գագաթնաժողովում, որը պետք է տեղի ունենա հաջորդ շաբաթ Դուբլինում։ Նամակի պատճենը տարածել է Իտալիայի կառավարության ղեկավարի գրասենյակը։
Մելոնին կարծում է, որ ԵՄ-ն պետք է համաձայնեցնի բանակցային գործընթացում ներկայացվածության կարգը և մասնակիցների լիազորությունները։ Նրա կարծիքով՝ այդ հարցի շուրջ հստակ պայմանավորվածությունների բացակայությունը վտանգում է միության հեղինակությունը միջազգային ասպարեզում։
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան համակարգում է Եվրամիության 27 երկրների առաջնորդների հանդիպումները։
Հասանելի է
Թեմա
ԴիվանագիտությունՔաղաքականություն
Կազմակերպություն
Անձ
Պատմություն
Աղբյուրը՝ NEWS.am
