Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Հայ-ռուսական հարաբերություններ20:34 | նոյեմբերի 5, 2026Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Նոյեմբերի 3-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից:
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների արդիական հարցերի, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգի շուրջ։
Ռուս-հայկական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում ունեցած անձնական ներդրման համար Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով։
Պատմություն
Հայ-ռուսական հարաբերություններ
Թեմա
ԴիվանագիտությունՔաղաքականություն
Տեղադրություն
Անձ
Աղբյուրը՝ NEWS.am
