Թրամփը հայտարարել է, որ մտադիր չէ պաշտոնանկ անել Պենտագոնի ղեկավարին

Թրամփը հայտարարել է, որ մտադիր չէ պաշտոնանկ անել Պենտագոնի ղեկավարին

Դոնալդ Թրամփ18:46 | նոյեմբերի 5, 2026Թրամփը հայտարարել է, որ մտադիր չէ պաշտոնանկ անել Պենտագոնի ղեկավարին
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Թրամփը հայտարարել է, որ մտադիր չէ պաշտոնանկ անել Պենտագոնի ղեկավարին<!—>

]—>

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ABC News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ մտադիր չէ պաշտոնանկ անել պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին՝ չնայած Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում հանրապետականների կրած լուրջ կորուստներին։ Ինքը՝ Թրամփը, կուսակցության անհաջողությունը կապել է Իրանի դեմ պատերազմի հետևանքների հետ։

«Ես մտադիր եմ նրան պահել պաշտոնում»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը նշել է նաև, որ պարբերաբար զանգեր է ստանում Հեգսեթի վերաբերյալ հարցերով, սակայն չի հասկանում նախարարից դժգոհության պատճառները։ Միաժամանակ Սպիտակ տան ղեկավարը խոստովանել է, որ առաջիկա երկու ամսում Պենտագոնի նոր ղեկավար նշանակելն ավելի հեշտ կլիներ, քանի դեռ հանրապետականները պահպանում են վերահսկողությունը Սենատում և կարող են իրականացնել թեկնածուի հաստատման ընթացակարգը։

Ավելի վաղ CBS News հեռուստաալիքը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահը քննարկում է Հեգսեթին պաշտոնանկ անելու հնարավորությունը՝ միջանկյալ ընտրություններում հանրապետականների պարտության ֆոնին։

Ավելի ուշ Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Շոն Փարնելը հայտարարել է, որ Հեգսեթը կմնա իր պաշտոնում մինչև Թրամփի նախագահական ժամկետի ավարտը:

<!—>

Հասանելի է

[—>русский

Անձ

Դոնալդ ԹրամփՓիթ Հեգսեթ

Կազմակերպություն

Պենտագոն

Թեմա

Քաղաքականություն

Տեղադրություն

ԱՄՆ

Աղբյուրը՝ NEWS.am