Ագրոապահովագրության փոխհատուցումների համար շուրջ 400 հազար դոլար է հատկացվել

Գյուղատնտեսություն13:44 | նոյեմբերի 5, 2026Ագրոապահովագրության փոխհատուցումների համար շուրջ 400 հազար դոլար է հատկացվել
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Ագրարային ոլորտում ապահովագրության շրջանակում փոխհատուցումների վճարման նպատակով հատկացվել է շուրջ 1,1 մլրդ դրամ (մոտ 400 հազար դոլար — խմբ.)։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության նոյեմբերի 5-ի նիստում։
Ընդ որում՝ գյուղատնտեսական տարվա համար ապահովագրական փոխհատուցումների կանխատեսվող ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 1,7 մլրդ դրամ։
Առաջին փուլով նախատեսվում է մոտ 1,1 մլրդ դրամի ապահովագրական փոխհատուցում վճարել կեռասի, բալի, ծիրանի և սալորի բերքի դիմաց, իսկ երկրորդ փուլով՝ մոտ 652 մլն դրամ՝ այլ մշակաբույսերի դիմաց։ Պետական աջակցության անհրաժեշտ գումարը կկազմի շուրջ 1,1 մլրդ դրամ։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
ԳյուղատնտեսությունՏնտեսությունԱպահովագրություն
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
