Kyodo-ն հայտարարել է ԱՄՆ քաղաքականության մեջ «Թրամփի դարաշրջանի» ավարտի մասին

Դոնալդ Թրամփ13:36 | նոյեմբերի 5, 2026Kyodo-ն հայտարարել է ԱՄՆ քաղաքականության մեջ «Թրամփի դարաշրջանի» ավարտի մասին
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Ամերիկյան քաղաքականության մեջ վերջին 10 տարիներին ձգվող «Դոնալդ Թրամփի դարաշրջանը» մոտենում է իր ավարտին՝ նոյեմբերի 3-ին ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Հանրապետական կուսակցության կրած պատմական պարտությունից հետո։ Միևնույն ժամանակ, ըստ ամենայնի, ամերիկյան առաջնորդն ինքը մինչև վերջ կդիմադրի «կաղ բադ» դառնալուն, ասվում է ճապոնական առաջատար Kyodo լրատվական գործակալության մեկնաբանության մեջ։
«Թրամփն անընդհատ մեծ սխալներ է թույլ տվել,— նշում է գործակալությունը։— Իրանի վրա հարձակումն ու ներմուծվող ապրանքների համար բարձր մաքսատուրքերի սահմանումը հանգեցրին գների աճի, և դա դարձավ Թրամփին ամբողջովին հպատակված Հանրապետական կուսակցության պարտության գլխավոր պատճառը։ Սակայն չի կարելի մոռանալ նաև իշխող վարչակազմում առկա կոռուպցիայի նկատմամբ ընտրողների զայրույթի, ինչպես նաև դրանից բխող բողոքի ու հիասթափության տրամադրությունների մասին»։
Ինքը՝ Թրամփը, ըստ Kyodo-ի, «կաղ բադ» չդառնալու իր փորձերում կարող է «արկածախնդրությունների դիմել, ինչը սպառնում է էլ ավելի խորացնել համաշխարհային քաղաքականության մեջ տիրող քաոսը»։ Մյուս կողմից, նկատում է գործակալությունը, «այժմ ԱՄՆ-ում փաստացի մեկնարկում է ապագա նախագահական ընտրությունների նախապատրաստական փուլը։ Հանրապետական կուսակցությունը կանգնած է ընտրության առաջ՝ խորտակվե՞լ ժողովրդականություն չվայելող Թրամփի հետ, թե՞ տարանջատվել նրանից»։ Միևնույն ժամանակ, Դեմոկրատական կուսակցությունն այժմ հաղթանակ է տարել «բացառապես իր մրցակցի սխալ հաշվարկների շնորհիվ, մինչդեռ նրա աջակցության մակարդակը շարունակում է ցածր մնալ»։
<!—>
Հասանելի է
[—>русский
Անձ
Թեմա
ԸնտրություններՔաղաքականություն
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
