Եթե ինքն էլ ընդդիմադիր ֆորմատին միանա, կիրակի իրիկուն արդեն հեղափոխություն կլինի. Փաշինյանը՝ Գարեգին Բ–ի մասին

Հայաստան13:41 | նոյեմբերի 5, 2026Եթե ինքն էլ ընդդիմադիր ֆորմատին միանա, կիրակի իրիկուն արդեն հեղափոխություն կլինի. Փաշինյանը՝ Գարեգին Բ–ի մասին
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Մենք շարունակում ենք աշխատանքը Եվրասիական տնտեսական միության հետ, ԵԱՏՄ զեկույցին ծանոթացել ենք, զեկույցի եզրակացությունների մի ծանրակշիռ մասի հետ ընդհանրապես համաձայն չենք և մեր անհամաձայնությունները աշխատանքային կարգով կփոխանցենք մեր գործընկերներին։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 5–ին, Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով նրան, որ նախօրեին ընդդիմադիր ուժերը հավաք են արել, հայտարարություն են ընդունել, արդյոք հնարավոր է, որ նրանք կարողանան հանրային ճնշում գեներացնել և հասնել իշխանափոխության, Փաշինյանն ասաց. «Դա հարց է, որին պետք է պատասխանի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը։ Այդ հարցը ինձ չի ուղղված և ես չէ, որ այդ հարցին պետք է պատասխանեմ։ Շատ հստակ է, մենք առաջարկում ենք և գնում ենք խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման և երկամյա խաղաղությունը տասնամյակների և հարյուրամյակների խաղաղության փոխարինելու ճանապարհով։
Ես նախկինում էլ ասել եմ, որ ի վերջո որոշումներ կայացնողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, և ժողովուրդը ոնց որոշի, այդպես էլ կլինի։ Այդ թեմայով ես լրացուցիչ մեկնաբանություններ չունեմ։
Բայց ես ուրիշ բան եմ ասում, տեսեք 65 միլիարդ դրամի չարաշահման գործ է, ընդդիմադիրները դուրս են գալիս, ասում են՝ Ալիևը, Ադրբեջանը։ Ինչ լինում է, ասում են՝ Ալիևը Ադրբեջանը։ Այսինքն հիմա որ մեր ժողովուրդը խաղաղություն է ուզում, կամ որ ժողովուրդը գնա նոր սահմանադրությանը կողմ քվեարկի, իրենք իրենց ասածների քաղաքական հետևանքների մասին մտածո՞ւմ են։ Ենթադրենք՝ կա տարբերակ, որ հարցը հասնի հանրաքվեի և ժողովուրդը կողմ քվեարկի, որ կողմ քվեարկեց, ի՞նչ, ժողովրդի հասցեին նախկինում կիրառված վիրավորական մակդիրները հիմա էլ փոխանցելու են նրան, որ ասեն, որ ի՞նչ։ Սա է պատճառը, որ ասում եմ, որ այդ մարդիկ ոչ միայն հակակառավարական, հակապետական մարդիկ են, որոնք ընդամենը ուզում են իրենց թալանածը ծածկեն։
Մի հատ կազմը նայեք։ Իմիջիայլոց ասեմ, որ մի կոմպոնենտ կա ընդդիմադիր այդ ֆորմատի, որը կարծում եմ՝ անգամներով կմեծացնի ընդդիմադիր այդ ֆորմատի հաջողության շանսերը։ Ես կարծում եմ, որ այդտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր, դա Կտրիճ Ներսիսյանն է, որ ինքն էլ այնտեղ ներկա լիներ, պատկերը կլիներ ամբողջական և կարծում եմ, որ ընդամենը օրերի ընթացքում այդ ֆորմատը կարող էր Հայաստանում հեղափոխություն և իշխանափոխություն իրականացնել։ Բայց հիմա էլ ուշ չի, եթե օրինակ այսօր իրիկուն այդ ֆորմատով հավաքվեն, կարծում եմ կիրակի իրիկուն արդեն հեղափոխություն կլինի»,–ասաց Փաշինյանը։
Տեղադրություն
Անձ
Թեմա
Աղբյուրը՝ NEWS.am
