Սամվել Կարապետյանը մեկ ամսով կալանավորվեց. քաղաքական հետապնդում է. փաստաբան

Սամվել Կարապետյանը մեկ ամսով կալանավորվեց. քաղաքական հետապնդում է. փաստաբան

Տեսանյութեր10:11 | նոյեմբերի 5, 2026Սամվել Կարապետյանը մեկ ամսով կալանավորվեց. քաղաքական հետապնդում է. փաստաբան
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Դատարանը բավականին երկարատև, մանրակրկիտ քննեց միջնորդությունը, թեև մենք ակնկալիք ունեինք, որ այդ միջնորդությունն ակնհայտ ապօրինի է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5–ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Արման Ֆերոյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի նկատմամբ դատարանի կողմից մեկ ամսով կալանքի որոշում կայացնելու։

«Այդ միջնորդությունը իրավական որևէ քննադատության չի կարող դիմանալ, բայց դատարանը որոշեց, որ այդ միջնորդությունը պետք է բավարարի, չբնայած բավարարեց մեկ ամիս ժամկետով։ Մենք գտնում ենք, որ դա ապօրինի որոշում է, անհիմն է և մենք անպայման դա բողոքարկելու ենք։ Սա միանշանակ քաղաքական դրդապատճառներ է իր մեջ պարունակում ու որևէ օբյեկտիվ, անաչառ դիտորդ չի կարող այս գործը ուսումնասիրել և այդ քաղաքական դրդապատճառները այս գործի մեջ չտեսնել»,–ասաց նա։

Նշվեց, որ ըստ պաշտպանական կողմի՝ փաստացի, ոչ թե տնային կալանքը փոխարինվեց կալանքով, այլ ներկայումս Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված է երկու խափանման միջոց, և՛ տնային կալանք, և՛ կալանք մեկ ամիս ժամկետով։

Հարցին՝ ի՞նչ կարող էր անել Սամվել Կարապետյանը տնային կալանքում լինելով, որով կխոչնդոտեր գործի քննության, Ֆերոյանը պատասխանեց. «Հիմքեր պետք չի փնտրել։ Մենք

շատ փորձեցինք ման գալ, բայց որևէ հիմք պարզապես գոյություն չունի էլ, որ մենք այդ հիմքը գտնենք կամ փորձենք ինչ-որ ձևով ձեզ դա ներկայացնել։ Նման հիմքեր գոյություն չունեն, դրա միակ հիմքը քաղաքական հետապնդում լինելն է»։

Պաշտպանները նշեցին, որ անպայման կվիճարկեն կալանքի որոշումը։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել է, որ այսօր առավոտյան դատարանը հրապարակեց որոշումը, որով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվեց մեկ ամսով կալանք խափանման միջոցը։

Նշենք, որ գործը մակագրվել է դատավոր Լևոն Պետրոսյանին, դատական նիստը շարունակվել է ամբողջ գիշեր։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր վաղ առավոտից Քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում։

Այս առնչությամբ ՔԿ–ից NEWS.am—ին հայտնել են. «ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»։

Ավելի ուշ ՔԿ–ն հաղորդագրություն է տարածել, որտեղ նշել է, որ ՀԷՑ-ին պատճառվել է 64,5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել Սամվել Կարապետյանի և 35 անձի նկատմամբ, նրանք ձերբակալվել են։

YouTube

Թեմա

ՏեսանյութերՁերբակալությունՔաղաքականություն

Անձ

Սամվել Կարապետյան

Կազմակերպություն

Ուժեղ Հայաստան

Աղբյուրը՝ NEWS.am