Հրաձգություն Ֆլորիդայի Citibank բիզնես համալիրում․ զոհվել է երկու մարդ, ներառյալ՝ կասկածյալը

Հրաձգություն Ֆլորիդայի Citibank բիզնես համալիրում․ զոհվել է երկու մարդ, ներառյալ՝ կասկածյալը

Ֆլորիդա23:58 | նոյեմբերի 4, 2026Հրաձգություն Ֆլորիդայի Citibank բիզնես համալիրում․ զոհվել է երկու մարդ, ներառյալ՝ կասկածյալը
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Հրաձգություն Ֆլորիդայի Citibank բիզնես համալիրում․ զոհվել է երկու մարդ, ներառյալ՝ կասկածյալը<!—>

]—>

Ֆլորիդա նահանգի Տամպայի արվարձանում գտնվող Citibank բիզնես համալիրում հրաձգության հետևանքով զոհվել է երկու մարդ, ներառյալ՝ ենթադրյալ կրակողը, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով Հիլսբորո շրջանի շերիֆի գրասենյակի աղբյուրները։

Այլ հնարավոր տուժածների մասին տեղեկություններ առայժմ չեն ստացվել։

Հրաձգության մասին հաղորդումները ստացվել են չորեքշաբթի։ Համալիրի տարածք են ժամանել իրավապահ մարմինների բազմաթիվ աշխատակիցներ։ Տեղական հեռուստաալիքների տեսագրություններում երևում է, թե ինչպես են աշխատակիցները զանգվածաբար լքում գրասենյակային շենքերը։

«Մենք արձագանքել ենք անմիջական սպառնալիքի մասին հաղորդմանը և այժմ ստուգում ենք շենքը»,- ասվում է շերիֆի գրասենյակի՝ սոցիալական ցանցերում հրապարակված հաղորդագրության մեջ։

Հիլսբորո շրջանի շերիֆ Չադ Քրոնիսթերը հայտարարել է, որ տեղի ունեցածը, ենթադրաբար, թիրախավորված հարձակում է եղել։

«Մենք կարծում ենք, որ դա թիրախավորված միջադեպ էր»,- գրել է նա X սոցիալական ցանցում։

Citibank համալիրը Տամպայի արվարձանում է և ներառում է չորս եռահարկ գրասենյակային շենք, որտեղ աշխատում են բանկային խմբի հազարավոր աշխատակիցներ։

Citigroup-ից հայտարարել են, որ ընկերությունը տեղյակ է միջադեպի մասին և համագործակցում է իրավապահ մարմինների հետ։

Համալիրի աշխատակիցներից մեկին հաջողվել է լքել տարածքը կրակոցներ լսելուց հետո։ Նրա հայրը՝ Դագ Մերիթը, Associated Press-ին պատմել է, որ որդին չորեքշաբթի զանգահարել է իրեն և հայտնել, որ կարողացել է փրկվել։

«Նա դեպքի վայրին շատ մոտ էր։ Իր բոլոր իրերը թողել է այնտեղ և կարողացել է դուրս գալ»,- պատմել է Մերիթը։

Տղամարդու պատմելով՝ մոտ մեկ ժամ ինքը չի իմացել՝ արդյոք որդին ապահո՞վ է․ ինտերնետային վատ կապի պատճառով նրա հետ կապ հաստատելը դժվար էր։

«Ես ուզում էի, որ նա ապահով վայր հասնի։ Ես շատ էի անհանգստանում»,- հավելել է աշխատակցի հայրը։

<!—>

Հասանելի է

[—>русский

Տեղադրություն

ՖլորիդաԱՄՆ

Թեմա

ՊատահարներՀրաձգություն

Աղբյուրը՝ NEWS.am